l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Արգելված պտուղ-բանջարեղենը. ի՞նչ վտանգավոր թունաքիմիկատներ են ժամանակին հայտնաբերվել հայկական խնձորում և լոլիկում
Սալմոնելա և ՄԱՖԱՄ. ՍԱՏՄ-ն փորձաքննել է Շինուհայրում թունավորված ընտանիքի օգտագործած մթերքներից
16.07.2024
«Գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ». ՍԱՏՄ
20.07.2024
Ցույց տալ բոլորը

Արգելված պտուղ-բանջարեղենը. ի՞նչ վտանգավոր թունաքիմիկատներ են ժամանակին հայտնաբերվել հայկական խնձորում և լոլիկում

19.07.2024
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
  • Հոդվածներ
Թեգեր
  • Առողջապահություն
  • թունաքիմիկատներ
  • պեստիցիդներ

● Տաթև Խաչատրյան 

Երեկ լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանը, որը Հայաստանի պտուղ-բանջարեղենի արտահանման հիմնական շուկաներից է, հուլիսի 15-ից սահմանափակել է դրանց մատակարարումը, քանի որ 2024թ. ապրիլ-հունիս ամիսներին լոլիկում և խնձորում հայտնաբերել է վտանգավոր թունաքիմիկատների թույլատրելի քանակը գերազանցող 8 նոր դեպք։

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և, հետևաբար, կրկնում է իր խնդրանքը՝ այդ դեպքերի վերաբերյալ ծառայողական հետաքննություն անցկացնել և տեղեկացնել Ռուսաստանի Դաշնություն վտանգավոր ապրանքների մատակարարումը կանխելու համար ձեռնարկված միջոցների մասին»,-նշված էր գրության մեջ։

«Ռոսսելխոզնադզոր»-ից նաև հայտնել են, որ ավելի վաղ՝ հունիսի 5-ին գրությամբ դիմել էին ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ)՝ դեպքերի վերաբերյալ  հետաքննություն իրականացնելու և տեղեկատվություն տրամադրելու համար, սակայն, տեղեկատվության բացակայության պատճառով, որոշում են կայացրել կասեցնել Հայաստանից արտահանումները՝ ներկայացնելով ընկերությունների ցանկը (18 էջ), որոնցից մատակարարումները դադարեցվում են։

Մենք ուսումնասիրել ենք 2022-2024թթ. մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանումները, 2019 և 2021թթ.ին տեղական պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների  մոնիթորինգների արդյունքները և պարզել, որ դրանցում եղել են տարբեր տեսակի թունաքիմիկատների թույլատրելի քանակի գերազանցումներ, իսկ խնձորում և լոլիկում հաճախ են հայտնաբերվել հատկապես քլորպիրիֆոս և դիմետոատ։

Ի՞նչ թունաքիմիկատներ են դրանք, որքա՞ն մեծ է ռիսկը մարդու առողջության վրա, ի՞նչ հետևանքներ կարող է թողնել պետական թերի վերահսկողությունը տնտեսության վրա։

 

 

 

Նյութում կարդացեք՝

  • Ո՞րն է խնձորի և  լոլիկի արտահանման հիմնական ուղղությունը
  • Իսկ ի՞նչ խնձոր և լոլիկ ենք ուտում մենք
  • Ի՞նչ թունաքիմիկատներ են հայտնաբերվել խնձորում և լոլիկում, որքանո՞վ են դրանք վտանգավոր
  • Ի՞նչպես են դրանք ազդում մարդու առողջության վրա. սննդագետի վերլուծությունը
  • Ի՞նչպես է թերի վերահսկողությունը վնասում տնտեսությանը

 

 

Ո՞րն է խնձորի և  լոլիկի արտահանման հիմնական ուղղությունը

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2023-2024թթ. մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 13 189 տոննա խնձոր, տանձ և սերկևիլ՝ ընդհանուր մոտ 13 մլն ԱՄՆ դոլարի։

Նույն ժամանակահատվածում արտահանվել է 23 936 տոննա լոլիկ, ընդհանուր՝ 35,5 մլն ԱՄՆ դոլարի։

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տվյալների ուսումնասիրության համաձայն` խնձորի, տանձի, սերկևիլի և լոլիկի արտահանման հիմնական ուղղություներից մեկը հենց Ռուսաստանն է. խնձորի, տանձի և սերկևիլի մոտ 90%-ը և լոլիկի մոտ 50%-ը Հայաստանից արտահանվում է Ռուսաստան։

Մասնավորապես, 2022թ.ին Հայաստանից արտահանվել է 14 246 տոննա (ընդհանուր՝ 7,4 մլն դոլար արժողությամբ)  խնձոր, տանձ և սերկևիլ, որի 85%-ը՝ 12 106 տոննան՝ Ռուսաստան (2023թ. առաջին կիսամյակում նշված ապրանքների մոտ 40%-ն է արտահանվել Ռուսաստան)։

Մոտավոր նույն պատկերն է լոլիկի դեպքում. 2022թ.ին Հայաստանից արտահանվել է 43 006 տոննա լոլիկ (ընդհանուր՝ մոտ 48 մլն դոլար արժողությամբ), որի կեսը՝ 50%-ը՝ դեպի Ռուսաստան (ընդհանուր՝ 25,5 մլն ԱՄՆ դոլարի)։

 

Made with Visme

2023թ. առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 19 596 տոննա լոլիկ (ընդհանուր՝ 26,2 մլն ԱՄՆ դոլարի), որի 70%-ը՝ դարձյալ դեպի Ռուսաստան (ընդհանուր՝ 25,5 մլն ԱՄՆ դոլարի)։

 

 

Իսկ ի՞նչ խնձոր և լոլիկ ենք ուտում մենք

Դեռևս այս տարվա` 2024թ. փետրվարի 26-ին ՍԱՏՄ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ 2019 և 2021թթ.ին Հայաստանի պտուղ-բանջարեղենի որոշ տեսակներում հայտնաբերվել են «պեստիցիդների մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր»:

Դրանց թվում էին նաև լոլիկն ու խնձորը, որոնցում Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը»  այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին նույնպես հայտնաբերել էր թունաքիմիկատների թույլատրելի քանակի գերազանցման 8 դեպք և տեղեկացրել  ՍԱՏՄ-ին։ 

 

Մենք ուսումնասիրել ենք ՍԱՏՄ կողմից նշված` 2019 և 2021թթ. իրականացրած լաբորատոր փորձաքննություններն ու հայտնաբերած խախտումները տարբեր մրգերում և բանջարեղեններում՝ ըստ նմուշների և թունաքաիկտների մնացորդային թվի։ 

Խնձորի և լոլիկի դեպքում առավել հաճախ հանդիպել են հատկապես երկու թունաքիմիկատների՝ դիմետոատի և քլորպիրիֆոսի թույլատրելի քանակների գերազանցելու դեպքեր։

Մասնավորապես, 2019թ.ին ՍԱՏՄ-ն փորձաքննել է խնձորի 17 նմուշ, որոնցից 7-ում, այսինքն՝ 41%-ում կամ ամեն 2-րդում հայտնաբերվել է դիմետոատ։

Դիմետոատը օրգանոֆոսֆատային միջատասպան է, որն օգտագործվում է գյուղատնտեսությունում։ Այն կարող է բացասաբար ազդել մարդու նյարդային համակարգի վրա, վնասել լյարդն ու երիկամները, առաջացնել շնչառական և մարսողական խնդիրներ։ 

Երկարատև ազդեցությունը կարող է բարձրացնել քաղցկեղների որոշ տեսակների առաջացման ռիսկը։

Խնձորի 1-ական նմուշներում հայտնաբերվել է պրոպարգիտ և ցիպրոդինիլ։

2021թ.ին նույնպես փորձաքննվել է խնձորի 17 նմուշ, որոնցից 3-ում դարձյալ հայտնաբերվել է դիմետոատ, նմուշներից 6-ում կամ ամեն 3-րդում (35 %)` քլորպիրիֆոս, 3-ում՝ իմիդակլոպրիդ, 2-ում՝ պրոպարգիտ և ևս մի քանի թունաքիմիկատ։

Առավել մանրամասն՝ ինֆոգրաֆիկայում

 

Made with Visme

Քլորպիրիֆոսը օրգանոֆոսֆատային միջատասպան է, որը կարող է խաթարել նյարդային համակարգի գործունեությունը, առաջացնել գլխացավեր, հղիների մոտ՝ ազդել պտղի զարգացման վրա։ Բացի այդ, այն կարող է խաթարել էնդոկրին համակարգի աշխատանքը։ 

2019թ.ին փորձաքննվել է լոլիկի 20 նմուշ, որից 3-ում հայտնաբերվել է քլորպիրիֆոս, 2-ում՝ պենկոնազոլ։

Պենկոնազոլը ֆունգիցիդ է, որն օգտագործվում է բույսերի սնկային հիվանդությունների դեմ պայքարում. մարդու մոտ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։

2021թ.ին փորձաքննվել է լոլիկի 12 նմուշ, որոնցից 3-ում կամ ամեն 4-րդում դարձյալ հայտնաբերվել է քլորպիրիֆոս, 1 նմուշում ևս՝ պենկոնազոլ, 3- նմուշում՝ ազոքսիստրոբին, 1-ական նմուշներում՝ դելտամետրին, իմիդակլոպրիդ, ցինեբ, տրիադիմեֆոն։

 

 

Ի՞նչ են դրանք և ինչու՞ են վտանգավոր առողջության համար

Դավիթ Պիպոյան, սննդագետ

Թունաքիմիկատների տոկոսային շեղում նշանակում է, որ ուղիղ այդքան տոկոս հավանականություն կա, որ ձեզ բաժին կհասնի թունաքիմիկատով մթերք։ Այսպես է մեկնաբանում խախտումները «Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն»-ի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։

«Եթե ճիշտ նմուշառում ես իրականացրել, էդ դեպքում, եթե պայմանական՝ նմուշների 25%-ում կա շեղում, դա նշանակում է, որ նմուշներից ամեն 4-րդն աղտոտված է թունաքիմիկատով, և բարձր է հավանականությունը, որ սպառողը կստանա աղտոտված նմուշ»,-ասում է սննդագետը։

Անդրադառնալով կոնկրետ լոլիկի և խնձորի նմուշներում հայտնաբերված թունաքիմիկատների մնացորդային բարձր քանակներին՝ Դ. Պիպոյանն ասում է, որ ակնհայտն է, որ երկուսում էլ կա, օրինակ, քլորպիրիֆոսի խախտման կրկնվող դեպքեր։ 

«Այս բարձր քանակությունները մեզ հուշում են, որ մեր երկրում քլորպիրիֆոսով աղտոտման վտանգը բարձր է, և եթե դուք այդ նմուշներում տեսնում եք՝ որքան հաճախ են հանդիպել քլորպիրֆոսով պայմանավորված շեղումները, դա նշանակում է, որ սա նաև մասսայական օգտագործվող թունաքիմիկատ է, -ասում է սննդագետը։ — Սա կրկնակի մեսիջ է, որ մի կողմից մենք պատկեր ենք կազմում, թե գյուղատնտեսության մեջ որ տեսակի թունաքիմիկատն է կիրառվում, քանի որ սա ժամանակակից թունաքիմիկատ է, և չենք կարող ասել, որ սա պատմական աղտոտում է։ Մյուս առումով՝ թունաքիմիկատների մոնիթորինգը և ռիսկի գնահատումն ամբողջ աշխարհն իրականացվում է ոչ միայն հանրային առողջապահական խնդիրնները հասկանալու, այլև տվյալ երկրի արտահանման խնդիրները բացահայտելու համար»,-ասում է Դ. Պիպոյանը՝ նշելով, որ սա նաև շատ կարևոր գործոն է երկրի տնտեսության զարգացման համար, քանի որ միրգն ու բանջարեղենն արտահանման ամենամեծ պոտենցիալ ունեցող ապրանքներից են։

Ըստ նրա՝ եթե պետությունը ռիսկի գնահատում պատվիրեր, կհասկանար՝ որ ապրանքների մասով է ամենաբարձր ռիսկը և տնտեսվարողներին կկարողանար բացատրել, թե ինչպես ճիշտ օգտագործել թունաքիմիկատները, ինչպես հետևել պատշաճ գյուղատնտեսական գործելակերպի պահանջներին, երբ իրականացնել սրսկումն ու հավաքը և այլն։ 

«Պետությունը նաև պետք է պատշաճ վերահսկողություն իրականացներ, որ ոչ թե Ռուսաստանի Դաշնությունից գրեին. ի վերջո, տարրական բան ասենք՝ եթե 2019թ. և 2021թ. մոնիթորինգը արդեն դա (թունաքիմիկատների թույլատրելի քանակի գերազանցում, հեղ.) ցույց է տվել, ինչու՞ եք սպասում, որ Ռուսաստանի Դաշնությունը գրի, դուք ինչի՞ համար եք (նկատի ունի՝ ՍԱՏՄ-ն, հեղ.), ձեր նպատակը ո՞րն է»,-ասում է Դ. Պիպոյանը։

Թեև մնացորդային քանակները կարող են մարդկանց համար շատ չնչին թվալ, սակայն առողջության ռիսկը, ըստ սննդագետի, գնահատվում է ինչպես վերջիններիս սուր ազդեցությամբ (օրինակ, «սրսկած է, մի’ կերեք», հեղ.), այնպես էլ՝ քրոնիկ, այսինքն՝ պարբերաբար օգտագործելու պատճառով օրգանիզմում կուտակվելով։

«Թունաքիմիկատների քրոնիկ ռիսկն առաջանում է, երբ մարդ շատ ցածր մակարդակներով երկար կամ հաճախակի օգտագործում է այդ թունաքիմիկատը. դա հենց այս դեպքն է (ՍԱՏՄ հայտնաբերած քիչ թվացող ավելցուկային թունաքիմիկատները, հեղ.)»,-նշում է սննդագետը։-Մեր հետազոտության համաձայն՝ մենք տարիներ ենք ունեցել, երբ ամռանը ազգաբնակչության ստվար մեծամասնության մոտ մրգի և բանջարեղենի օրական սպառումը եղել է 870 գրամ, երբ երաշխավորվող քանակը 400գ է»,-ասում է Դ.Պիպոյանը։

Սննդագետը նշում է, որ, ցավոք,  մարդկանց այսօր սեփական առողջությունն ավելի քիչ է հուզում, քան քաղաքական թեմաները, քանի որ շատերը փորձում են նույնիսկ այս դեպքում քաղաքական ենթատեքստ տեսնել Ռուսաստանի որոշման մեջ՝ անտեսելով պետական պատասխանատու մարմինների թերացումները։

Share
88

Տես նաև

20.06.2025

Սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես արգելվել է


Կարդալ

1 Comment

  1. Ռազմիկ:
    22.07.2024 в 22:05

    Էդ ամենը հասկանալի է , բայց ինչու չեք նշում , թե այդ վտանգավոր նյութերը որ թունաքիմիկատների մեջ կան , որպեսզի ֆերմերը , կամ գյուղացին չգնի եւ չոգտագործի ։
    Գրեք նաև ովքեր են ներկրողները ։

    Ответить

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մասնագետներ
  • Պարենային ապրանքներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես արգելվել է
    20.06.2025
  • 0
    Նոր դեղամիջոցները դանդաղեցնում են Ալցհայմերը, բայց դեռ անհասանելի են հազարավոր հիվանդների համար
    19.06.2025
  • 0
    Կասեցվել է «Տաշիր պիցցա»-յի մի շարք մասնաճյուղերի գործունեությունը
    19.06.2025
  • 0
    «Էլիտ Շանթ»-ի պաղպաղականերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ և կաթնայուղի զանգվածային մասի շեղում
    18.06.2025
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Տաշիր պիցցայի» 2 մասնաճյուղում
    18.06.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 06.06.2025

    ՍՏԵԼԼԱ commented on Աղիքային ցուպիկ, ՄԱՖԱՄ, կաթնաթթվային մանրէների շեղում. պաղպաղակի լաբորատոր փորձաքննության արդյունքները

  • 24.02.2025

    Մանուկյան Մ commented on Որդ և բորբոս «Գրանդ Քենդիի» կոնֆետներում. ընկերությունը ստուգայց կկատարի վաճառակետ՝ խնդիրը պարզելու

  • 22.07.2024

    Ռազմիկ commented on Արգելված պտուղ-բանջարեղենը. ի՞նչ վտանգավոր թունաքիմիկատներ են ժամանակին հայտնաբերվել հայկական խնձորում և լոլիկում

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն ՄՊՀ Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք հավի միս ձկնաբուծարան ձու մանկական սնունդ մաֆամ մսամթերք նախագիծ չանախ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co