l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Դատարանն իրավաչափ է համարել «Աշտարակ կաթին» կեղծված թթվասերի համար 14 մլն դրամով տուգանելը
Էջմիածնում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ
02.02.2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի որոշ հատվածներում
06.02.2024
Ցույց տալ բոլորը

Դատարանն իրավաչափ է համարել «Աշտարակ կաթին» կեղծված թթվասերի համար 14 մլն դրամով տուգանելը

05.02.2024
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • անբարեխիղճ մրցակցություն
  • դատարան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2020թ. ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշմամբ՝ «Պարգև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղ պարունակող արտադրանքը՝ «Աշտարակ Կաթ»-ը որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար («Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգով բուսական յուղ պարունակող ապրանքը չի հանդիսանում «թթվասեր») տուգանել է 14 306 034 դրամիով։

ՄՊՀ-ն ընկերության արարքը որակել է՝ որպես «հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն»։

Այսօր Վերաքննիչ վարչական դատարանն իր դիրքորոշումն է արտայայտել ՄՊՀ վերընշված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես, Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/4975/05/20 վարչական գործով 2024 թվականի հունվարի 15-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 136-Ա որոշման իրավաչափությունը, արտահայտել է հետևյալ կարևոր դիրքորոշումները.

  • «Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ․
  • Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն, որը զետեղվում է փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով․
  • Մթերքը որպես թթվասեր մակնշելն ու իրացնելն այն պայմաններում, երբ ապրանքի արտադրության մեջ օգտագործվել է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս համապատասխանում է կաթնային ճարպի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով արտադրված կաթ պարունակող մթերքի սահմանմանը, և ոչ թե թթվասերի սահմանմանը, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ․
  • Հանձնաժողովի կողմից վարույթի նախաձեռնման համար հիմք հանդիսացած՝ ապրանքի փորձարկման արձանագրությունը հանդիսանում է վարչական վարույթի նյութ և կարող է դրվել վարչական վարույթը եզրափակող վարչական ակտի հիմքում․
  • Վարչական վարույթի ընթացքում փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վարչական վարույթի ընթացքում փորձարկման արձանագրությունը չի վիճարկվել․
  • Իրավախախտումը հիմնավորող հանգամանք է նաև վարչական բողոքում բողոք բերած անձի կողմից իրավախախտման փաստն ընդունելը։

Հիշեցնենք, որ 2023թ. մայիսին ՄՊՀ մեկ այլ որոշմամբ՝  «Արբան» և «Պարգև» ընկերությունները դարձյալ տուգանվել էին 17,5 մլն դրամով՝ բուսական յուղ պարունակող  «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը՝ որպես թթվասեր վաճառելու համար։

Share
20

Տես նաև

25.02.2026

Ոչնչացվել է 1728 շիշ ժամկետանց Heineken գարեջուր


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Ոչնչացվել է 1728 շիշ ժամկետանց Heineken գարեջուր
    25.02.2026
  • 0
    Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները 10 000 դրամով կբարձրանան
    25.02.2026
  • 0
    Մայիսից սեպտեմբեր ջրամատակարարումը կդառնա 17-ժամյա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
    25.02.2026
  • 0
    Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ
    23.02.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Էվրի Դեյ» խմելու ջրի արտադրամասում
    20.02.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Լոռի Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co