Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնումէ, որ «Սիսմուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արարատի մարզ, գ. Արևշատ)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։