l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • «Շեղումը» խախտում չէ. ՍԱՏՄ պարզաբանումն ու հաշվետվությունն իրար հակասում են
14 օր՝ թունաքիմիկատների տվյալներն ամբողջությամբ հայտնելու համար. ԱԺ պատգամավորն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը
17.09.2026
Ցույց տալ բոլորը

«Շեղումը» խախտում չէ. ՍԱՏՄ պարզաբանումն ու հաշվետվությունն իրար հակասում են

19.09.2026
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
  • Հասարակություն
Թեգեր
  • թունաքիմիկատներ
  • Հասարակություն
  • ՍԱՏՄ

● Տաթև Խաչատրյան

Որևէ խնդիր լուծելու համար անհրաժեշտ է, նախ, ընդունել, որ այն կա։ Իսկ երբ դրա մասին բարձրաձայնվում է, հաջորդ քայլը պետք է լինի խնդիրը լուծելը, այլ ոչ թե հերքելը։

Մի քանի օր է անցնել միրգ-բանջարեղենում թունաքիմիկատների մասին մեր հրապարակումից, թեման ԱԺ-ում բարձրաձայնել է պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ պահանջելով ամբողջությամբ հրապարակել մոնիթորինգի արդյունքներն ու խորհրդարանական լսումներ հրավիրել։

Ի պատասխան՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պարզաբանում է տարածել, որը հակասում է իր իսկ հաշվետվությանը, իսկ ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է՝ «պտուղ-բանջարեղենը պետք է պարունակի թունաքիմիկատ»։

Եթե «պտուղ-բանջարեղենը պետք է պարունակի թունաքիմիկատ», ապա ի՞նչն էր ՍԱՏՄ-ն իր հաշվետվությունում անվանել «շեղում» և դա էլ համարել «խախտում». թունաքիմիկատը միրգ-բանջարեղենում քի՞չ է եղել։ 

Ինչո՞ւ, ունենալով խախտումների այս պատկերը, պատասխանատու մարմնի պաշտոնյան 2025թ.ին պնդում էր, որ «Հայաստանում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն հանրությունը կարող է հանգիստ ուտել», իսկ հիմա՝ 2026-ին, հայտարարում է, որ «վիճակը վատ չէ», և որ պտուղ-բանջարեղենը «պետք է պարունակի թունաքիմիկատ»։

Սկսենք փաստերից։

.

.

Շեղում, ոչ թե՝ «շեղում»

Թունաքիմիկատները ժամանակակից գյուղատնտեսության անբաժանելի մասն են. դրանք ոչնչացնում են վնասատուներին, պայքարում հիվանդությունների և մոլախոտերի դեմ, ավելացնում բերքատվությունը։

Հաշվարկված է, որ թունաքիմիկատները 30-70%-ով ավելացնում են մրգերի, բանջարեղենի, հատիկեղենի բերքատվությունը։

Սակայն Կառավարության N 1904-Ն որոշմամբ՝ բուսական ծագման սննդամթերքի համար սահմանված են թունաքիմիկատների առավելագույն մնացորդային քանակներ, իսկ «Բուսասանիտարիայի մասին» օրենքն արգելում է այդ քանակները գերազանցող մթերքի վաճառքը։

Շատ պարզեցնենք. չկա պահանջ, ըստ որի՝ միրգ-բանջարեղենում պետք է լինեն որոշակի քանակությամբ թունաքիմիկատներ։

ՍԱՏՄ-ն իր պարզաբանման մեջ հայտնում է, որ «զարմանալի է, որ խնդիր է համարվում պտուղ-բանջարեղենի մեջ թունաքիմիկատների առկայությունը»։ Միևնույն ժամանակ, ՍԱՏՄ-ն ընդունում է, որ կան իրավական ակտեր, որոնք թույլատրելի չափաքանակներ են սահմանում։ 

«Թունաքիմիկատները պտուղբանջարեղենում կարող են հայտնաբերվել ոչ միայն յուրաքանչյուր 2-րդ ում, այլև բոլոր նմուշներում։ Դա նորմալ է, քանի որ այդ նյութերն օգտագործվում են մշակության ժամանակ, և առանց դրանց առողջ բերք ստանալ հնարավոր չէ։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ այդ թունաքիմիկատները պտուղբանջարեղենում գերազանցում են թույլատրելի չափաքանակները։ 

Նույն միտքն է  «Հանրային հեռուստաընկերության»  եթերում կրկնում Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը.

«Պտուղ-բանջարեղենը պեստիցիդներ պետք է պարունակի։ Դա նորմալ է»։ 

Հիմա, եկեք բացենք ՍԱՏՄ հաշվետվությունը՝

«Արձանագրված շեղումները», ապա՝ «ամենաշատ խախտումները», «ամենամեծ խախտումները»։

Եթե «շեղում» նշանակում է պարզապես թունաքիմիկատի հայտնաբերում, ինչո՞ւ են նույն հաշվետվության մեջ այդ շեղումները բնութագրվում՝ որպես «խախտումներ»։ Նորից շեշտում ենք.  չկա պահանջ, որ միրգ-բանջարեղենում պետք է լինեն որոշակի քանակությամբ թունաքիմիկատներ։ Կա պահանջ, որ դրանք չգերազանցեն թույլատրված չափաքանակը։ 

Այս դեպքում ակհայտ է, որ ուղղակի թունաքիմիկատ հայտնաբերելը չի կարող լինել «շեղում», դա էլ իր հերթին՝ «խախտում»։

Նույն տրամաբանությամբ՝ ՍԱՏՄ-ն նշում է, որ «իրականացրել է ոչ թե 192, այլ 179 նմուշի փորձաքննություն, որոնցից միայն 6 նմուշում է թունաքիմիկատը գերազանցել նորման»։

Եկեք ՍԱՏՄ հաշվետվության թվերով կատարենք պարզ մաթեմատիկական հաշվհարկ՝ գումարելով Հայաստանի մարզերից վերցրած նմուշների քանակը


Նմուշները՝ 42+42+39+39+9+6+9+3+3 = 192

Շեղումները՝ 19+22+17+20+4+4+4+1+0 = 91

Հաշվարկն էլ դեռ մի կողմ. շեղումների տոկոսները հենց ՍԱՏՄ-ն է տվել։ Այսինքն՝ թե’ մեր հրաապարակման մեջ, թե’ Հ. Մնացականյանի ելույթի ժամանակ ներկայացվում են հենց ՍԱՏՄ հաշվարկված տոկոսները, որը վերջինս «թյուրիմացության մեջ գցող» է համարում։

Եթե 91-ից միայն 6 նմուշում է թունաքիմիկատի գերազանցել նորման, ստացվում է, ըստ ՍԱՏՄ-ի, «թունաքիմիկատի շեղումը» նորմա՞ է։ 

Այսինքն՝ «ամենաշատ և ամենամեծ խախտումները» որտե՞ղ են, նորմայի մե՞ջ։

Մի բանում, սակայն, ՍԱՏՄ-ն իրավացի է. հաշվետվության սկզբում իսկապես նշվում է 179 նմուշի մասին, սակայն մարզերի նմուշների գումարման ժամանակ, ինչպես տեսաք, այդ թիվը դառնում է 192։

Բայց սա,  ինչպես նաև հաշվետվության մեջ տեղ գտած մի շարք տրամաբանական անճշտություններ, պետք է պարզաբանի ՍԱՏՄ-ն։

.

«Վիճակը սարսափելի չէ, ավելին` վատ չէ». ՍԱՏՄ 

Ինչպես մեր նախորդ հետաքննությունից հետո, այս անգամ ևս ՍԱՏՄ-ն շարունակում է պնդել, որ «Հայաստանի Հանրապետությունում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն հանրությունը կարող է հանգիստ օգտագործել»։

Հիմա, մի քանի մեջբերում ՍԱՏՄ հաշվետվությունից՝

  • «Փորձաքննությունների արդյունքում ակնհայտ է, որ ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Արարատի մարզից նմուշառված սեխի և ձմերուկի նմուշներում»:
  • «Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում ամենաշատ պեստիցիդները  հայտնաբերվել են Արարատի մարզում /իմիդակլոպրիդ, էմամեկտին բենզոատ, քլորպիրիֆոս, պենկոնազոլ, տրիադիմեֆոն/»
  • Նիտրատների առկայությունն ըստ մթերքի՝

    Սեխի 10 նմուշում  նիտրատների զանգվածային մասը՝ 83% /Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում/,

    Ձմերուկի 5 նմուշում  նիտրատների զանգվածային մասը՝ 62% /Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում/,
  • Կադմիումը ամենահաճախ հայտնաբերված ծանր մետաղն է , իսկ այդ մետաղը պարունակող մթերքներն ամենաշատը հայտնաբերվել են Արարատի մարզում։
  •  Ծանր մետաղները հիմնականում հայտնաբերվել են Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզերում, հատկապես կարտոֆիլի, լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի նմուշներում։

Սա է նշում ՍԱՏՄ-ն իր հաշվետվության մեջ, իսկ հանրությանն ասում՝ «վիճակը սարսափելի չէ, ավելին՝ վատ չէ»։

Բուսասանիտարիայի պետն էլ ավելացնում է, որ «տեսչական մարմինն այս տվյալները հրապարակելու պարտավորություն չուներ» և մեղադրում հրապարակողներին։

«Ցավոք սրտի, այդ տվյալները վերցվել են և, ոչ ճիշտ վերլուծության և ոչ ճիշտ մեկնաբանության արդյունքում, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արվել։ Մեր ազգաբնակչությանը խուճապի մեջ են գցել»։ 

Այս դիտարկմանը կպատասխանենք հենց ՍԱՏՄ պարզաբանման տեքստով՝ 

«Անթույլատրելի է անհիմն խուճապ ստեղծելու միտում ունեցող նյութերի միջոցով մարդկանց մոլորեցնելը»։

.

.

.

Կարդացեք նաև՝

  • Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ
  • «Մեր սերունդները, որ օգտագործում են այս թունաքիմիկատները, հիվանդ մարդիկ են դառնալու». ուռուցքաբան
  • Թունաքիմիկատները սննդում․ ինչ հիվանդություններ են առաջացնում, ովքեր են խոցելի, ինչպես նվազեցնել ռիսկերը
  • Խախտումների հավանականությունը չի կարող ամբողջությամբ բացառվել. ՍԱՏՄ պատասխանը
  • Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ ուտել, երբ չկա վերահսկողություն
  • Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
  • 14 օր՝ թունաքիմիկատների տվյալներն ամբողջությամբ հայտնելու համար. ԱԺ պատգամավորն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը
Share
6

Տես նաև

17.09.2026

14 օր՝ թունաքիմիկատների տվյալներն ամբողջությամբ հայտնելու համար. ԱԺ պատգամավորն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    «Շեղումը» խախտում չէ. ՍԱՏՄ պարզաբանումն ու հաշվետվությունն իրար հակասում են
    19.09.2026
  • 0
    14 օր՝ թունաքիմիկատների տվյալներն ամբողջությամբ հայտնելու համար. ԱԺ պատգամավորն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը
    17.09.2026
  • 0
    Կաթից մինչև սառնարան․ ինչպե՞ս է իրականում ձևավորվում կաթնամթերքի անվտանգությունն ու որակը
    17.09.2026
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում
    16.09.2026
  • 1
    Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց
    15.09.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 17.09.2026

    Գ.Ավոյան commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղիքային վարակ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co