

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից նվազագույն կենսաթոշակը կդառնա 46 000 դրամ՝ ներկայիս 36 000 դրամի փոխարեն։ Կավելանա նաև հիմնական կենսաթոշակը՝ 24 000 դրամից դառնալով 34 000 դրամ։
Զինվորական կենսաթոշակների դեպքում հիմնական կենսաթոշակը 20 000 դրամից կդառնա 21 000 դրամ, իսկ զինծառայության ստաժի 1 տարվա արժեքը կսահմանվի 2 000 դրամ՝ 1 750 դրամի փոխարեն։
10 000 դրամով կավելանան նաև պարտադիր ժամկետային զինծառայողների գծով զինվորական կենսաթոշակները։
Հաշմանդամության նպաստները ևս կավելանան։