l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Ռոսպոտրեբնաձորը պարզաբանումներ է պահանջել «Կորովկա» պաղպաղակի ներկրման արգելքի վերաբերյալ
«Հմայիչ տեսք». չգրանցված թուրքական նիհարեցնող միջոցները հայկական դեղատներում
03.07.2025
Եղանակը կտաքանա 6-9 աստիճանով
07.07.2025
Ցույց տալ բոլորը

Ռոսպոտրեբնաձորը պարզաբանումներ է պահանջել «Կորովկա» պաղպաղակի ներկրման արգելքի վերաբերյալ

04.07.2025
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • ԵԱՏՄ
  • Կասեցումներ
  • պաղպաղակ
  • Տնտեսություն

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնաձորը) դիմել է Հայաստանի պետական մարմիններին՝ պարզելու  «Կորովկա իզ Կորենովկի» / «Коровка из Кореновки» ապրանքանիշի ռուսական պաղպաղակի ներկրման վրա դրված արգելքի պատճառները։

Ռուսական կողմը վստահեցնում է, որ իր մոնիթորինգի արդյունքներով՝ ապրանքի անվտանգության կամ որակի խախտումներ չեն արձանագրվել։

«Հաշվի առնելով լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում ռուսական  «Фабрики настоящего мороженого» / «Ֆաբրիկա նաստոյաշչեգո մորոժենոգո» ընկերության կողմից արտադրված «Կորովկա իզ Կորենովկի» ապրանքանիշի պաղպաղակի ներկրման ժամանակավոր արգելքի մասին՝ Ռոսպոտրեբնաձորը տեղեկացնում է, որ իր կողմից իրականացված մոնիթորինգի շրջանակներում տվյալ ապրանքատեսակի անվտանգության և որակի, այդ թվում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքեր չեն արձանագրվել», — նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ռոսպոտրեբնաձորն արդեն դիմել է Հայաստանի պատասխանատու պետական մարմիններին (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին) ՝ խնդրելով տրամադրել լրացուցիչ տեղեկություն, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննության արդյունքները։

Ռուսական ծառայության ներկայացուցիչներն ընդգծել են, որ սննդամթերքի անվտանգության և որակի նկատմամբ մոնիթորինգն իրենց գերակայություններից է։

Հիշեցնենք, որ 2025թ․ հուլիսի 2-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարեց, որ արգելել է ռուսական «Ֆաբրիկա նաստոյաշչեգո մորոժենոգո» ընկերության արտադրած՝ 2025թ․ մարտի 7-ին արտադրված էսկիմոյի խմբաքանակի ներկրումը Հայաստան, քանի որ ներկայացված նմուշներից մեկում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։

Նշենք, որ արտադրողը՝ «Ֆաբրիկա նաստոյաշչեգո մորոժենոգո» ընկերությունը, հայտարարեց, որ չի ստացել Հայաստանից պաշտոնական եզրակացություն տվյալ խմբաքանակի վերաբերյալ։

Share
12

Տես նաև

11.03.2026

Հայաստանն առանց մաքսատուրքի կակաոյի հումք կներմուծի


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Հայաստանն առանց մաքսատուրքի կակաոյի հումք կներմուծի
    11.03.2026
  • 0
    Grill.am-ում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
    11.03.2026
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Արարատի և Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում
    10.03.2026
  • 0
    Հայտնաբերվել է քաղցկեղի բուժման կեղծ դեղ
    09.03.2026
  • 0
    Սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
    09.03.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform NAN ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co