l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Էլեկտրոնային դեղատոմս չկա, տուգանք կա. հոգեմետ դեղերի էլեկտրոնային դեղատոմսի պահանջը երկարացվել է 
Պարզեցվել են ԵԱՏՄ ընդհանուր շուկայում դեղերի գրանցման ընթացակարգերը
25.06.2025
«Կորովկա»-ի էսկիմո պլոմբիր պաղպաղակում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել
27.06.2025
Ցույց տալ բոլորը

Էլեկտրոնային դեղատոմս չկա, տուգանք կա. հոգեմետ դեղերի էլեկտրոնային դեղատոմսի պահանջը երկարացվել է 

26.06.2025
Բաժիններ
  • Առողջապահություն
  • Լրահոս
Թեգեր
  • Առողջապահություն
  • դեղամիջոց
  • դեղատոմս
  • դեղեր
  • նախագիծ

● Դայանա Հովհաննիսյան

Կառավարությունը երկարաձգել է հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար էլեկտրոնային դեղատոմսի պահանջը՝ 2025թ. հուլիսի 1-ի փոխարեն ժամկետ սահմանելով սեպտեմբերի 1-ը։ Որոշումն ընդունվել է Կառավարության հունիսի 26-ի նիստում։ 

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:

«Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողնման գործընթացը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի առաջին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով, առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բացթողման գործընթացը և ներդնել փուլային կարգով»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Օրեր առաջ խնդրի մասին ահազանգել էր «Անկախ դեղատների ասոցացիան»՝ նշելով, որ դեղատները 2024թ. մարտի 1-ից սկսած մինչ օրս տուգանվում են, քանի որ դեղերը բաց են թողնվում առանց էլեկտրոնային դեղատոմսերի։

«Դեղատնային կազմակերպությունները պնդում են, որ «ԱՐՄԵԴ» համակարգը չի աշխատում, և բժիշկները չեն գրում էլեկտրոնային դեղատոմսեր, բայց գրում են թղթային տարբերակով, որոնց հիման վրա հիվանդների տրամադրվում է դեղերը։

Արդյունքում, Տեսչական մարմինը (նկատի ունի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հեղ.), բացարձակ չընդունելով դեղատների ներկայացրած փաստարկները և թղթային դեղատոմսերը, այնուամենայնիվ,  միլիոնավոր ՀՀ դրամների հասնող տուգանքներ է կիրառում դեղատների պատասխանատուների նկատմամբ՝ տանելով սննկացման։

Մեկ տարուց ավելի է այս իրավիճակը չի կարգավորվում, իսկ տուգանքների կիրառումը շարունակվում է։ Ստացվում է օրենքը և որոշում նախատեսված է եղել միայն տուգանք կիրառելու համար»,- նշված էր Անկախ դեղատների ասոցացիա»-ի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք նաև, որ Առողջապահության նախարարությունը նաև նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկում է խստացնել դեղատոմսով դեղերի իրացման վերահսկողությունը՝ սահմանելով տուգանքներ ինչպես դեղատների, այնպես էլ՝ բժշկական հաստատությունների ղեկավարների համար։ Ընդ որում, ըստ այդ նախագծի՝ դեղերն առանց դեղատոմսի վաճառելու դեպքում կարող է կիրառվել մինչև 10 մլն դրամ տուգանք։

Անդրադառնալով նախագծին՝ «Անկախ դեղատների ասոցացիան» արձանագրել է, որ մեկ տարուց ավելի ժամանակահատվածում «ԱՐՄԵԴ» համակարգը պատշաճ չի գործում տարբեր պատճառներով, բայց արդյունքում տուգանելու են առողջապահական մասնագիտական կազմակերպությունների պատասխանատու անձանց։

«Հարց է առաջանում պետական պաշտոնյաները կամ աշխատակիցները, ովքեր մշակել և նախաձեռնել են այս չգործող կարգերի ներդումը և կիրառումը, արդյո՞ք որևէ պատասխանատվություն չեն կրում։

Միթե այս ժամանակահատվածում լիազոր մարմինը,  որևէ  վերլուծություն չի իրականացրել առ այն, որ վարչարարությամբ, տուգանքներով կամ տուգանքների ավելացմամբ կամ պատասխանատուների ավելացմամբ  առկա  խնդիրը չի կարգավորվելու, չի լուծվելու»,- ասված է «Անկախ դեղատների ասոցացիա»-ի հայտարարությունում։

Share
28

Տես նաև

18.03.2026

Կապանի N 5 մանկապարտեզի խոհանոցում խախտումներ են հայտնաբերվել


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Կապանի N 5 մանկապարտեզի խոհանոցում խախտումներ են հայտնաբերվել
    18.03.2026
  • 0
    «Ֆերետաբ քոմպ» դեղի որոշ խմբաքանակներ հետ են կանչվել
    18.03.2026
  • 0
    «Էվրի Դեյ» խմելու ջրի արտադրամասը վերացրել է խախտումները
    17.03.2026
  • 0
    Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
    16.03.2026
  • 0
    Հայաստանն առանց մաքսատուրքի կակաոյի հումք կներմուծի
    11.03.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co