l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • «Ֆետա» բառն օգտագործելու համար ՄՊՀ-ն տուգանել է 4 ընկերության
2019 և 2021թթ.ին ՍԱՏՄ-ն պեստիցիդների ավելցուկներ է հայտնաբերել տեղական միրգ-բանջարեղենում
26.02.2024
12 ժամ ջուր չի լինի Վայոց ձորի որոշ բնակավայրերում
26.02.2024
Ցույց տալ բոլորը

«Ֆետա» բառն օգտագործելու համար ՄՊՀ-ն տուգանել է 4 ընկերության

26.02.2024
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • անբարեխիղճ մրցակցություն

Լուսանկարը՝ Արիս Մեսինիս/AFP Getty Images

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ տնտեսվարողների կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված վարույթների շրջանակում 7-ից 5-ն ընդունել է իրավախախտումների փաստը և արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել:

Մասնավորապես, վարույթների հարուցման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ արձանագրված ապրանքներն առերևույթ չեն հանդիսանում Հունաստանի արտադրանք։

ՄՊՀ-ն դեկտեմբերի 7-8-ին իրականացրել է դիտանցում, որի արդյունքում և հայտնաբերել է, որ «Դուստր Մարիաննա», «Ալֆաբեթ», «Բրենդլիդեր» ՀՁ, «Սաս-Գրուպ» , «Լ.Դ.Լ.» , «Միլք Ափ Պլյուս», «Բի և Ջի Ֆուդ» ընկերությունները տարբեր իրացման կետերում («ՍԱՍ», «Նոր Զովք», «Սիթի» և այլն), վաճառել են պանիր՝ օգտագործելով «ֆետա», «ֆիտակի» կամ «ֆետակսա» հունական պանիրների անունները, ինչը, ըստ ՄՊՀ-ի պարունակում է «առերևույթ անբարեխիղճ մրցակցույթան հատկանիշներ, այդ թվում՝ հասարակության մոլորեցմամբ»։

Եվրոպական միության աշխարհագրական նշումների գրանցման գործակալության կայքի համաձայն․ ««Ֆետա»-ն սեղանի սպիտակ պանիր է, որն արտադրվում է ավանդական եղանանակների պահպանմամբ, պահվում է աղաջրում, պատրաստվում է բացառապես ոչխարի կաթից կամ ոչխարի և այծի կաթի խառնուրդից, ընդ որում՝ այծի կաթի չափաբաժինը չպետք է գերազանցի կաթի նետտո քաշի 30 %։

Բացի այդ, ֆետան պետք է արտադրվի հստակորեն սահմանված աշխարհագրական տարածքում, որը ներառում է Մակեդոնիան, Թեսալիան, Թրակիան, Հունաստանի մայրցամաքային կենտրոնական հատվածները, Պելոպոնեսը, Լեսվոսի պրեֆեկտուրան, ընդ որում՝ կաթը, որն օգտագործում են ֆետայի պատրաստման համար, ստացվում է վերոնշյալ տարածքներում ավանդաբար բնակեցված ոչխարների և այծերի հատուկ ցեղատեսակներից, որոնք ամբողջովին հարմարված են նշված տարածքներում և սնվում են բացառապես այդ տարածքների բուսականությամբ»։

Իսկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ «Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ենթակա է պահպանման՝ որպես ծագման տեղանուն։

Կիրառված արագացված վարույթներն ավարտվել են, որոնց արդյունքում 5 տնտեսավարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել. նրանք տուգանվել են, կամ նախազգուշացում են ստացել, մասնավորապես՝

  • «Բի և Ջի Ֆուդ» ընկերություն — 707 000 ՀՀ դրամ
  • «Դուստր Մարիաննա» — 2 453 000 ՀՀ դրամ
  • «ՍԱՍ Գրուպ» 343 000 ՀՀ դրամ
  • «Լ.Դ.Լ.» ընկերություն- նախազգուշացում,
  • «Միլք Ափ Պլյուս» — 444 000 ՀՀ դրամ

Երկու տնտեսավարողների վերաբերյալ հարուցված վարույթները գտնվում են ընթացիկ փուլում:

Նշենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 93-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5%-ը։

Share
18

Տես նաև

25.02.2026

Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները 10 000 դրամով կբարձրանան


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները 10 000 դրամով կբարձրանան
    25.02.2026
  • 0
    Մայիսից սեպտեմբեր ջրամատակարարումը կդառնա 17-ժամյա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
    25.02.2026
  • 0
    Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ
    23.02.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Էվրի Դեյ» խմելու ջրի արտադրամասում
    20.02.2026
  • 0
    Աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ «Քարֆուրի» որոշ ապրանքներում
    19.02.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված հավի միս ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co