

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 22:00-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի՝ Անի, Անտառավան 4, 5 թաղամասերի, Սավոյան, Խր. Հայրիկ, Մազմանյան, Սպարտակի, Ծննդատան, Ա. Պետրոսյան, Մյասնիկյան, Լ. Մադոյան, Մերկուրովի փողոցների, Տիգրան Մեծ պողոտայի, Ղանդիլյան, Ղուկասյան, Կաթսայատան, Կոմինտերնի նրբանցքների և Հնոցավան շարքերի ջրամատակարարումը: Նշենք նաև, որ Գյումրի քաղաքի մյուս փողոցներում ջրի ճնշումը զգալի կնվազի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։