l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Հայաստանի ամառային ճամբարներից 12-ից 7-ում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ ամփոփումը
Բոտուլիզմ. ի՞նչ է և ինչպե՞ս խուսափել դրանից. ԱՆ խորհուրդները
23.08.2023
Խմորեղենի արտադրամասը կվերսկսի գործունեությունը
25.08.2023
Ցույց տալ բոլորը

Հայաստանի ամառային ճամբարներից 12-ից 7-ում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ ամփոփումը

24.08.2023
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • Առողջապահություն
  • Հասարակություն
  • ՍԱՏՄ
  • Սնունդ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով սեզոնային բնույթը և հանրային սննդի ոլորտային ռիսկերը, վերահսկողական միջոցառումներ էր սկսել Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում:

Մասնավորապես, ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ ստուգվել են ճամբարների խոհանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին:

Վերահսկողություն է իրականացվել 12 ճամբարում, որոնցից 8-ը՝ «Արագած ճամբար», «Լավա-Աղբյուր», «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հանքավանի խոտորջուր առողջարան», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊԸ-ները, «Ամերիկայի հայ-ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումը և «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամը, Կոտայքի, 2-ը՝ «Գուգարք ճամբար» ՍՊԸ-ն և «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպություն-ը, Լոռու, 2-ը՝ անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանը և «Ռ․ և Գ․» ՍՊԸ-ն, Տավուշի մարզերում:

Պետական վերահսկողության ամփոփ արդյունքները հետևյալն են.

Խախտումներ չեն հայտնաբերվել 5 տնտեսավարողի մոտ՝ «Արագած ճամբար», «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «Գուգարք ճամբար» ՍՊԸ-ներում և «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպությունում: 

Սահմանված իրավական նորմերի անհամապատասխանություններ են արձանագրվել 7 ճամբարում՝

  •  «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում (սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, ապա, դրանց արագ վերացման հիմքով՝ վերաբացվել),
  •  «Հանքավանի խոտորջուր առողջարան» ՍՊԸ-ում (hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),
  • «Հասմիկ ճամբար» ՍՊԸ-ում (hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),
  •  «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում ճամբարում (մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձև N 5-ով, որի իրացումն արգելվել և վտանգավոր համարվող արտադրանքը ոչնչացվել է, ինչպես նաև hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),
  •  «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամում (մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձև N 5-ով, ինչպես նաև հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք: Վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել),
  • Անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանին պատկանող ճամբարում (հայտնաբերվել է առանց ուղեկցող փաստաթղթի սննդամթերք, վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել),
  • «Ռ․ և Գ․» ՍՊԸ-ում (խոհանոցի երկու աշխատակից չեն ունեցել սանիտարական գրքույկներ):

Խախտումներ թույլ տված տնտեսավարողները ենթարկել են վարչական պատասխանատվության:

Share
181

Տես նաև

Լուսանկարը՝ արխիվային

04.12.2025

Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

  • Facebook
  • Instagram
  • Telegram
  • WhatsApp
  • YouTube

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ

Վերջին լուրեր

  • 0
    Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում
    04.12.2025
  • 0
    3 տարով զրոյացվել են ընկույզի, սերմերի և կորիզների որոշ տեսակների մաքսատուրքերը
    02.12.2025
  • 0
    Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և մանրէներ «Արզնի» ընկերության 3 արտադրատեսակում
    01.12.2025
  • 0
    Եղանակը կցրտի 2-4 աստիճանով
    01.12.2025
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
    01.12.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

ԹԵԳԵՐ

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպառողների իրավունք վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co