

ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ