«Վեոլիա ջուրը» տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Բանդիվան գյուղի մոտ վթարվել է «Ղազանչի 2» 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 25 լիտր ջրի կորստով։
Այստեղից են ջուր ստանում Գյումրի քաղաքի 50 %-ն ու հարակից 13 գյուղեր։
«Վեոլիա Ջուր» ընկերության «Շիրակ» շահագործման տեղամասը վթարի վայրում է։ Վնասվել է խողովակաշարի կցատեղը, որը մասնագետները կվերականգնեն պողպատե ձևավոր պատյանի զոդման միջոցով։
«Ընկերությունը խնդիրը կլուծի՝ առանց նշված բնակավայրերում ջրամատակարարման դադարեցման»,-նշում է «Վեոլիա Ջուրը»