Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ «Կառմիլան» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (Լոռու մարզ,քաղաք Վանաձոր) իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Տավարի կոտլետ» մսամթերքի արտադրության, կասեցումը վերացվել է։