l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • ԵԱՏՄ
  • Ուժի մեջ են մտել սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկի փոփոխությունները
12 ժամ ջուր չի լինի Վայոց ձորի որոշ բնակավայրերում
26.02.2024
Ճանճ, քար և հող վալերիանայի տուփի մեջ. արտադրողը պարզաբանում է և դադարեցնում բնական վալերիանայի մթերումը
29.02.2024
Ցույց տալ բոլորը

Ուժի մեջ են մտել սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկի փոփոխությունները

27.02.2024
Բաժիններ
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
Թեգեր
  • ԵԱՏՄ
  • տեխկանոնակարգ

● Տաթև Խաչատրյան 

Փետրվարի 27-ից ուժի մեջ են մտել սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական միջոցների տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները։ 

2023թ. օգոստոսի 29-ի N 84 որոշմամբ ընդունված փոփոխություններով թարմացվելեն Մաքսային միության 029/2012-ի՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների» անվտանգության պահանջների 5 բաժինները և դրա 29 հավելվածները:  

Մասնավորապես, ներդրվել են 5 նոր հասկացություններ, թարմացվել են մի շարք սահմանումներ, թույլատրելի սննդային հավելումների ցանկը 362-ից կրճատվել է 349-ի, հանվել է 19 ապրանք և շրջանառության մեջ է մտել սննդային 6 նոր հավելում։

Սննդային հավելումները որպես սննդամթերք չօգտագործվող և սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութեր են։ Դրանք ավելացվում են սննդամթերքին տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ՝ ցանկալի համազգայական, կամ այլ հատկանիշներ ստանալու համար։ 

Սննդային հավելումներ են E-տառերը պարունակող հավելումները՝ 

  • սննդային ներկերը (E 100–E 199);
  • կոնսերվանտները (E 200–E 299);
  • հակաօքսիդանտները (E 300–E 399);
  • էմուլգատորները, կայունացուցիչները (E 400–E 499):

Բուրավետիչը նույնպես հավելում է, որն ավելացվում է սննդամթերքին՝ դրա բույրն ու համը լավացնելու համար: Կարող է լինել բնական կամ արհեստական /քիմիական։

Զգալիորեն ընդլայնվել է սննդային բուրավետիչների արտադրության համար նախատեսված նյութերի ցանկը, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանվել են հիմնական նյութի քանակը, կիրառման շրջանակը և սննդամթերքում թույլատրելի առավելագույն մակարդակը։

Բացի այդ, ֆերմենտային պատրաստուկների ցանկն ընդլայնվել է՝ 56-ից դառնալով  331: Դրանք կիրառվում են բանջարեղենի և մրգերի վերամշակման, կաթնամթերքի, մսի, ձկան, ալկոհոլային արտադրանքի, հացաբուլկեղենի, հացահատիկային ապրանքների, սուրճի, թեյի և մի շարք այլ ապրանքների արտադրության ժամանակ։

Նշվում է, որ այս փոփոխությունները կհեշտացնեն նույնականացման ընթացակարգը և հնարավորություն կտան նոր տեխնոլոգիաներ կիրառել սննդամթերքի արտադրության ժամանակ։

Փոփոխությունների համար նախատեսվել է 36 ամիս անցումային շրջան, որի ընթացքում կհամապատասխանեցվեն մինչև այդ տրված գնահատման փաստաթղթերը։

Share
58

Տես նաև

23.02.2026

Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ
    23.02.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Էվրի Դեյ» խմելու ջրի արտադրամասում
    20.02.2026
  • 0
    Աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ «Քարֆուրի» որոշ ապրանքներում
    19.02.2026
  • 0
    14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի որոշ փողոցներում
    19.02.2026
  • 0
    Կեղծված կաթնամթերք. խախտում «Արզնի» ընկերության արտադրանքում
    18.02.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված հավի միս ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co