l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Սեզոնային գրիպ. որն է տարածված Հայաստանում, ովքեր են ռիսկի խմբում ու ինչպես խուսափել
Լաբորատոր փորձաքննությունից հետո «Գոլլանդեց» ապրանքի ներմուծումն արգելվել է
22.01.2026
Սպասվում է մառախուղ, եղանակը կցրտի
26.01.2026
Ցույց տալ բոլորը

Սեզոնային գրիպ. որն է տարածված Հայաստանում, ովքեր են ռիսկի խմբում ու ինչպես խուսափել

24.01.2026
Բաժիններ
  • Առողջապահություն
  • Լրահոս
Թեգեր
  • Առողջապահություն
  • Հասարակություն
  • սեզոնային գրիպ

● Հասմիկ Բալեյան

Աշխարհում տարեկան գրանցվում է սեզոնային գրիպի մոտ 1 միլիարդ դեպք, որոնցից 3–5 միլիոնը ունենում են հիվանդության ծանր ընթացք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամեն տարի գրիպի վիրուսներով պայմանավորված՝ մահանում է 290 000–650 000 մարդ։

Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստվում է բնակչության ընդամենը 5-6%-ը։

Ինչ է սեզոնային գրիպն ու ինչ տեսակներ ունի, որ տեսակն է տարածված Հայաստանում, ինչպես է դրսևորվում և ինչպես այն կանխարգելել։ Գրիպի որ տեսակներն են առաջացնում համաճարակ։

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանը կարդացեք նյութում։

։

։

Սեզոնային գրիպն ու դրա տեսակները. որո՞նք են դառնում համաճարակ

Սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից և տևում է մինչև հաջորդ տարվա 20-րդ շաբաթը: Հայաստանում 47-րդ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն, որը պայմանավորված է եղել սեզոնի ընթացքում սուր շնչառական վարակներին բնորոշ ակտիվ շրջանառությամբ։

Սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը պայմանավորված է հիմնականում 0-18 տարեկան երեխաների շրջանում արձանագրված դեպքերով, որոնք կազմում են ընդհանուր դեպքերի 80%-ը:

Սեզոնային գրիպը սուր շնչառական վարակ է, որը հարուցվում է գրիպի վիրուսներով։  Մարդկանց մեծամասնությունը լիովին ապաքինվում է՝ առանց հատուկ բուժման։

Բուժումն ուղղված է ախտանշանների թեթևացմանը։ Գրիպով հիվանդներին խորհուրդ է տրվում ընդունել բավարար քանակությամբ հեղուկներ։ Շատ դեպքերում հիվանդությունն անցնում է ինքնուրույն՝ մոտ մեկ շաբաթվա ընթացքում։ 

Ծանր դեպքերում կամ ռիսկի գործոնների առկայության պարագայում կարող է անհրաժեշտ լինել բժշկական միջամտություն։

Տարբերակվում են սեզոնային գրիպի վիրուսների 4 տեսակ՝ A, B, C և D։

  • Գրիպի A և B վիրուսները շրջանառվում են մարդկանց շրջանում և առաջացնում սեզոնային համաճարակներ։
  • Գրիպի A տիպի վիրուսները բաժանվում են ենթատիպերի՝ ըստ մակերեսային սպիտակուցների համակցությունների։ Ներկայումս մարդկանց շրջանում շրջանառվում են A (H1N1) և A (H3N2) ենթատիպերը։ Համաճարակներ առաջացնել կարող են միայն գրիպի A տիպի վիրուսները։
  • Գրիպի B տիպի վիրուսները ենթատիպերի չեն բաժանվում, սակայն դասակարգվում են գծերի՝ B/Յամագատա և B/Վիկտորիա։
  • Գրիպի C տիպի վիրուսը հազվադեպ է հայտնաբերվում և, սովորաբար, առաջացնում է թեթև վարակներ, ուստի, հանրային առողջապահության համար լուրջ խնդիր չի համարվում։
  • Գրիպի D տիպի վիրուսներով հիմնականում վարակում են խոշոր եղջերավոր անասունները և,  եղած տվյալների համաձայն՝ մարդկանց շրջանում հիվանդություն չեն առաջացնում։

     


    :

Գրիպի ախտանշանները. ովքեր են ռիսկի խմբում

Գրիպի ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս վարակված անձի հետ շփումից մոտ 2 օր անց։ Այդ ախտանշանները հետևյալն են․

  • հանկարծակի բարձր ջերմություն,
  • հազ (հաճախ՝ չոր),
  • գլխացավ,
  • մկանային և հոդային ցավեր,
  • ընդհանուր վատ ինքնազգացողություն,
  • կոկորդի ցավ,
  • քթահոսություն։

Հազը կարող է լինել արտահայտված և տևել երկու շաբաթ կամ ավելի։

Շատերի դեպքում ջերմությունը և այլ ախտանշանները անցնում են մեկ շաբաթվա ընթացքում՝ առանց բժշկական միջամտության։ Սակայն գրիպը կարող է հանգեցնել ծանր բարդությունների և մահվան՝ հատկապես բարձր ռիսկի խմբերում։

Ռիսկի խմբում են՝

  • հղի կանայք,
  • մինչև 5 տարեկան երեխաները,
  • տարեցները (հատկապես՝ 65 տարեկանից բարձր),
  • քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (սրտի, թոքերի, երիկամների, լյարդի հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, նյարդաբանական զարգացման խանգարումներ, արյան հիվանդություններ),
  •       Իմունասուպրեսիվ վիճակում գտնվող անձինք (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, քիմիաթերապիա, ստերոիդային բուժում, չարորակ նորագոյացություններ ունեցողները)։

Բուժաշխատողները ևս համարվում են վարակման բարձր ռիսկի խմբում գտնվողներ և կարող են նպաստել վիրուսի տարածմանը։ Նրանց պատվաստումը կարևոր է ինչպես իրենց, այնպես էլ՝ հիվանդների պաշտպանության համար։

Գրիպը կարող է սրել առկա քրոնիկ հիվանդությունները և ծանր դեպքերում հանգեցնել թոքաբորբի, սեպսիսի և այլ լուրջ հետևանքների։

Ծանր ախտանշանների կամ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

։

Գրիպի ո՞ր տեսակն է տարածված Հայաստանում և ինչպե՞ս է դրսևորվում

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» բժիշկ-վարակաբան, մանկական բաժնի վարիչ Անահիտ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց՝ լաբորատոր հաստատումները ցույց են տալիս, որ Հայաստանում տարածված է A տիպի գրիպը, որն ունի տարբեր շտամներ, ենթատեսակներ։

Ըստ վարակաբանի՝ գրիպով հիվանդների շրջանում հիմնականում բարձր ջերմություն է նկատվում․ ընդ որում՝ ջերմությունը չի ենթարկվում ջերմիջեցնողներին․ կայուն պահպանվում է մինչև 39-40 աստիճան սանդղակով, նկատվում է արտահայտված մկանացավ, գլխացավ, աչքերն արյունալցված են լինում։ 

Գրիպի դեպքում սկզբնական շրջանում քթահոսությունը բնորոշ չէ.  սկզբում չոր հազ է նկատվում։ 

Երեխաների դեպքում հազվադեպ դիտվում են նաև ցանային էլեմենտներ, փորլուծություն։ Հատկապես մկանացավն ու ջերմության կտրուկ բարձրացումն են առավելապես նկատվում են հե՛նց A տիպի գրիպ ունեցողների շրջանում։ 

Հայաստանում տարածված A տիպի գրիպին հատուկ ախտանշանները դիտվում են 5-7 օր, երբեմն էլ՝ 10։ Բայց, գոյություն ունի սպեցիֆիկ բուժում․ եթե վարակվելուց հետո մինչև 48 ժամի ընթացքուն սկսվի հակավիրուսային բուժում գրիպի դեմ, ապա այն կարող է շատ արդյունավետ լինել ու գրիպին հատուկ երևույթները հնարավորինս արագ հետ են նահանջում։

Ա. Առաքելյանը բացատրում է՝ օրինակ՝ կորոնավիրուսը ևս շնչառական վիրուս է, բայց դրա դեպքում ջերմությունն այդպես կտրուկ՝ 39-40 աստիճանի չի հասնում, այդպիսի արտահայտված մկանացավ չի լինում։ Կորոնավիրուսին ավելի բնորոշ է քթահոսությունը, համի ու հոտի զգացողության կորուստը, ընդհանուր թուլությունը.

«Հատկապես երեխաների դեպքում պետք է աչալուրջ լինել։ Երբ ջերմությունը 2-3 օր չի ենթարկվում ջերմիջեցնողներին, երեխայի ինքնազգացողությունը չի լավանում, հարկ է անմիջապես դիմել բժշկի, քանի որ գրիպը և առհասարակ շնչառական մի շարք վիրուսներ  կարող են առաջացնել բարդություններ»,- մանրամասնում է Անահիտ Առաքելյանը։

Անահիտ Առաքելյան

Սուր շնչառական վարակների բարդությունները կարող են լինել թոքային և ոչ թոքային: Թոքային բարդություններից են՝ թոքաբորբը, իսկ ոչ թոքային բարդություններից են՝ ականջաբորբը, կոնյուկտիվիտը, մենինգիտը, մենինգոէնցեֆալիտը: 

Բարդություններից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս պատվաստվել սեզոնային գրիպի դեմ և ժամանակին դիմել բժշկի՝ համապատասխան օգնություն ստանալու նպատակով:

Իսկ ե՞րբ պետք է դիմել բժշկի, վարակաբանն ասում է, որ, սովորաբար, շուտ պետք է դիմել մինչև 1 տարեկան երեխաների ու ռիսկի խմբում գտնվողների դեպքում.

«Հատկապես այն  դեպքերում, երբ երեք օր ջերմությունը պահպանվում է ու չի ենթարկվում ջերմիջեցնողներին, պետք է բժշկի դիմել։ Իսկ միջին տարիքի մարդկանց դեպքում, որոնք չունեն այլ հիվանդություններ, երբեմն առանց որևէ դեղորայքի 3-5 օրում հիվանդության ախտանշանները նահանջում են և անգամ այդ հակավիրուսային դեղերի կարիքը չի լինում»,- նշում է Անահիտ Առաքելյանը։ 

Նա ևս ընդգծում է՝ պատվաստումներ կատարելը շատ արդյունավետ է։ Պատվաստվելուց հետո՝ երեք շաբաթ անց, հակամարմիններ են ձևավորվում, կայուն իմունիտետը է  արդեն ձևավորվում է, և մարդը կարողանում է հնարավորինս խուսափել գրիպից։

Մասնագետը խորհուրդ է տալիս հատկապես փակ ու մարդաշատ տարածություններում դիմալ կրել, որը ևս էապես նվազեցնում է գրիպով վարակվելու հավանականությունը, իսկ ծնողներին հորդորում է՝ եթե երեխան հիվանդ է գրիպով, պետք է նրան դպրոց կամ մանկապարտեզ չուղարկել, սպասել, որ նա ամբողջովին կազուրվի։

։

Հայաստանում սեզոնային գրիպի դեմ տարեկան պատվաստվում է բնակչության  5-6%-ը

Առողջապահության նախարարության՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տրամադրած տվյալների համաձայն՝ 2023-2024 թվականներին Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 170 000 մարդ, որից՝ 28777 երեխա: 2024-2025թթ ընթացքում սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 190000 մարդ, որից՝ 32320 երեխա:

2025-2026թթ ընթացքում՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 143828 մարդ, որից՝ 6166 երեխա:

Այսինքն՝ բնակչության մոտ  5-6%-ը։

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» մեզ հայտնել են, որ Հայաստանում սեզոնային գրիպի դեմ կիրառվում է  «Վաքսիգրիպ-տետրա» քառավալենտ պատվաստանյութը, որի արտադրողն է «Սանոֆի պաստեր» ընկերությունը (Ֆրանսիա):

«Սեզոնային գրիպի դեմ պատվաստում կարող են ստանալ ՀՀ քաղաքացիները և հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամավոր սկզբունքով՝ պետական պատվերի շրջանակներում: Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերին (հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 և բարձր տարիքի անձինք, մինչև 64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, սոցիալական պաշտպանության հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ, զորակոչի ենթակա անձինք, զինծառայողներ)»,- հայտնել են ՀՎԿԱԿ-ից։

Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով՝ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հաշվառման կազմակերպությունից և քաղաքացիությունից՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, աշխատավայրում՝ շարժական պատվաստումային խմբերի միջոցով, իսկ մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը՝ նաև հանրային վայրերում՝ շարժական պատվաստումային կետերում, շարժական պատվաստումային խմբերի միջոցով:

«ՀՎԿԱԿ»-ից հայտնում են՝ սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անհրաժեշտ է ստանալ ամեն սեզոնին՝ 1 անգամ, նախորդ սեզոնի պատվաստումից առնվազն 4 շաբաթ հետո:

։

Ինչ անել գրիպից խուսափելու համար

Սուր շնչառական վարակներով չհիվանդանակու և բարդություններից խուսափելու նպատակով «ՀՎԿԱԿ»-ից խորհուրդ նաև են տալիս․

  • խուսափել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից
  • հիվանդանալու դեպքում մնալ տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին չթույլատրել հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը
  • հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ
  •  չօգտագործել հակամանրէային դեղեր, քանի որ դրանք ցուցված չեն վիրուսային վարակների բուժման համար,
  • հագնվել եղանակին համահունչ
  • պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը
  • օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ
  •  հաճախակի օդափոխել փակ տարածքները,
  • հետևել անձնական հիգիենային:
Share
9

Տես նաև

02.02.2026

Միջատի մնացորդ Homeland-ի խորոված բանջարեղենում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Միջատի մնացորդ Homeland-ի խորոված բանջարեղենում
    02.02.2026
  • 0
    Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
    02.02.2026
  • 0
    Ի՞նչ ենք կերել 2025-ին. ՍԱՏՄ պետը՝ խախտումների, թունավորումների և վերահսկողության մասին
    30.01.2026
  • 0
    Սպասվում է մառախուղ, եղանակը կցրտի
    26.01.2026
  • 0
    Սեզոնային գրիպ. որն է տարածված Հայաստանում, ովքեր են ռիսկի խմբում ու ինչպես խուսափել
    24.01.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Լոռի Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co