

Սևանա լճի մակարդակը 2026թ. մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.28 մ (29.03.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի մարտի 23-29-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3.138 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մարտի 29-ը ներառյալ՝ 15.506 մլն.մ³: