

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ լաբորատոր փորձաքննության՝ «հացով բրդուջ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Նշենք, որ
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
Սալմոնելա բակտերիաները կարող են հայտնվել թռչնամսում երկու դեպքում՝ եթե թռչունները հիվանդ են եղել դեռ կենդանի ժամանակ, կամ եթե մորթից հետո միսը աղտոտվել է սանիտարական անբավարար պայմանների հետևանքով։ Սալմոնելան կարող է առաջացնել սալմոնելյոզ՝ սուր աղիքային վարակ՝ ախտանիշներով՝ բարձր ջերմություն, փորլուծություն, փսխում։ Հատկապես վտանգավոր է երեխաների, տարեցների և խոցելի խմբերի համար։
ՄԱՖԱՄ— ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ