l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Սալմոնելա, աղիքային ցուպիկ և մանրէներ. կասեցվել է Juli’s սրճարանի գործունեությունը
Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
12.02.2024
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը
16.02.2024
Ցույց տալ բոլորը

Սալմոնելա, աղիքային ցուպիկ և մանրէներ. կասեցվել է Juli’s սրճարանի գործունեությունը

14.02.2024
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • Կասեցումներ
  • ՍԱՏՄ

Փետրվարի 8-ին Առողջապահության նախարարություն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ:

Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Հաջորդող մի քանի օրերին բժշկի դիմել է նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելլա:

Նույն օրը՝ փետրվարի 8-ին, բացված ստուգման հրամանի հիման վրա՝ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների շրջանակում, նմուշներ են վերցրել հանրային սննդի կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ «Մարինացված սաղմոն ձուկը»՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «Սոուս Հովանդեզը» ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ և Proteus ցեղի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

ՀՎԿԱԿ-ի կողմից «Ջուլիս» ռեստորանի աշխատակիցներից վերցված քսուքների մանրէակրության վերաբերյալ հետազոտության արդյունքերով՝ աշխատակիցներից երեքի մոտ (խոհարար, մատուցող, սպասք լվացող) հայտնաբերվել է Սալմոնելլա` Salmonella enteriditis, իսկ մեկի մոտ՝ սալմոնելլա խմբի մանրէների ԴՆԹ:

Շրջակա միջավայր մակերեսներից վերցված 30 լվացուկի մանրէաբանական հետազոտությամբ՝ դրանցից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ):

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է:

Տեղեկանք. համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝ «Արտադրության կամ վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերքի թողարկում հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա»: 

Գլխավոր լուսանկարը՝ ընկերության ֆեյսբուքյան էջից

Share
19

Տես նաև

12.12.2025

Հայտնաբերվել են ջրագողության դեպքեր Երևանում և Կոտայքի մարզում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Հայտնաբերվել են ջրագողության դեպքեր Երևանում և Կոտայքի մարզում
    12.12.2025
  • 0
    Ինչպես ճիշտ նիհարել և չվնասել առողջությանը
    11.12.2025
  • 0
    Շաքարավազի 9 նմուշում ստուգվել են սախարոզի և խոնավության ցուցանիշները
    11.12.2025
  • 0
    Օժանդակ սերմնավորման կաբինետ, հղիների պրենատալ սքրինինգ. նոր ծառայություններ Լոռու մարզում
    11.12.2025
  • 0
    Մակնշման փոփոխություններ սննդի, կոսմետիկայի և մորթուց արտադրանքի համար. ԵԱՏՄ նոր որոշումները
    08.12.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված հավի միս ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում սպառողների իրավունք վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co