l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Ռուսական լաբորատորիաները կվերստուգեն Հայաստան ներմուծվող ապրանքները. որոշների մինչև 30%-ն Ուկրաինայից է
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
06.02.2024
Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
12.02.2024
Ցույց տալ բոլորը

Ռուսական լաբորատորիաները կվերստուգեն Հայաստան ներմուծվող ապրանքները. որոշների մինչև 30%-ն Ուկրաինայից է

09.02.2024
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • Տնտեսություն

● Տաթև Խաչատրյան 

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հաստատել ռեֆերենս լաբորատորիաների ցանկը,  որոնք պետք է լինեն «էտալոնային» և «վերստուգեն» Հայաստանում իրականացված փորձաքննությունները։

Տարբեր երկրներ ունեն հավատարմագրված ռեֆերենս փորձարկման լաբորատորիաներ, Հայաստանը չունի։ Այս նախագծով Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է բարելավել  փորձարկումների ոլորտը, և այն իսկապես կարող էր դրական ազդեցություն ունենալ, եթե ցանկի բոլոր լաբորատորիաները չլինեին Ռուսաստանում, իսկ Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների 20-30%-ը չլիներ Ուկրաինայից։

Պարզ ասած՝ Ուկրաինայից Հայաստան ներմուծվող սննդամթերքը հակասական եզրակացությունների դեպքում «վերստուգման» նպատակով ուղարկվելու է Ռուսաստանի ռեֆերենս լաբորատորիա՝ փորձաքննության։

Մենք ուսումնասիրել ենք ռուս-ուկրաինական պատերազմից՝ 2022թ.ից հետո Հայաստան ներկրվող սննդատեսակները և պարզել, որ դրանցից որոշների մինչև 1/3-ը բերվում է հենց Ուկրաինայից։

Ավելին, Հայաստանի առաջարկած 6 ռուսական լաբորատորիաները չունեն միջազգայնորեն ճանաչված «ռեֆերենս» լաբորատորիայի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ իրենց տրամադրած եզրակացություններն ընդունելի չեն լինելու ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրների համար

 

 

 

Ռեֆերենս լաբորատորիաները լայնորեն տարածված են գիտական աշխարհում: Դրանք առանցքային դեր  ունեն հետազոտության և չափումների արդյունքների ճշգրտության և հուսալիության ապահովման համար:

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նույնպես ունենալ ռեֆերենս լաբորատրիաներ և հաստատել դրանց ցանկը, որոնց շնորհիվ  «կբարելավվի լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը»։

Ցանկում ներառված բոլոր 6 ռեֆերենս լաբորատորիաները ռուսական են։

Այս լաբորատորիաները, սակայն, ներառված չեն ԵՄ կողմից նշանակված ռեֆերենս լաբորատրիաների ցանկում, ինչը նշանակում է, որ նրանց տված եզրակացությունն, ամեն դեպքում, կարող է ընդունելի չլինել երրորդ երկրների (ոչ ԵԱՏՄ) համար։

Հայաստանում մինչ օրս ռեֆերենս փորձարկման լաբորատորիաներ չկան, Էկոնոմիկայի նախարարությունն էլ նշում է, որ հենց դրա պատճառով, իրարամերժ արդյունքների դեպքում, հնարավոր չի լինում «վերջնական և հավաստի» արդյունք ապահովել, հետևաբար,  նախագծի ընդունումը պայմանավորված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով, ըստ որի՝ լաբորատոր փորձարկումների արդյունքներին համաձայն չլինելու դեպքում, ապրանքը  տնօրինողը հնարավորություն կունենա իր միջոցների հաշվին պահեստային նմուշն ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա։

Ռեֆերենս լաբորատորիան հատուկ լաբորատորիա է, որը ծառայում է՝ որպես չափորոշիչ կամ «հիմք», «էտալոն» այլ լաբորատորիաներում իրականացված հետազոտությունների կամ չափումների արդյունքների համեմատության և գնահատման համար: 

Հենց ռեֆերենս լաբորատորիայում են մշակվում չափորոշիչներ և մեթոդներ՝ որոշ չափումների և փորձաքննությունների որակը կամ ճշգրտությունը որոշելու համար: 

Ոչ բոլոր լաբորատորիաները կարող են լինել ռեֆերենս. ռեֆերենս լաբորատորիաները, որպես կանոն, պետք է անցնեն հավատարմագրման կամ սերտիֆիկացման գործընթաց՝ հաստատելու սահմանված չափորոշիչների համաձայն  ճշգրիտ և հուսալի փորձաքննություններ կատարելու իրենց կարողությունը: 

Նշվում է, որ նախագծի ընդունմամբ՝ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի լինի, և «բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում»:

Մենք որոշեցինք մեկ երկրի օրինակով հասկանալ՝ որքան արդյունավետ կարող է լինել այս նախագիծը Հայաստանի համար։ Մասնավորապես, ուսումնասիրեցինք Ռուսաստանի հակամարտող երկրի՝ Ուկրաինայից սննդամթերքի ներմուծումները։

Էկոնոմիկայի նախարարության՝ երկիր-ապրանք կտրվածքով հրապարակված արտաքին առևտրի ամփոփված վերջին տվյալների (2022թ.), ինչպես նաև՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալնեի համաձայն՝ 2022թ.ին Հայաստան է ներմուծված 38362 տոննա թռչնամսի 20%-ն Ուկրաինայից է։

Ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստված կերակրատեսակներ և մանկական կերերի 27%-ը (2022թ. ներկրվել է 895 տոննա)` նույնպես Հայաստան է բերվել Ուկրաինայից։

Հայաստան ներմուծվող հրուշակեղենի 26%-ն Ուկրաինայից է. մասնավորապես, 2022թ.ին ներմուծվել է 6014 տոննա հրուշակեղեն, որից 1565-ը՝ դարձյալ Ուկրաինայից։ 

Ներկրվող հացի, խմորեղենի, հրուշակեղենի, թխվածքների, վաֆլիի և այլ հացաբուլկեղենի 11.5%-ը ևս Ուկրաինայից է. օրինակ, 2022թ.ին ներմուծվել է 9993 տոննա, որից 1156-ը՝ Ուկրաինայից։

2022թ.ին շոկոլադի 9%-ը Հայաստան է ներմուծվել Ուկրաինայից (ընդհանուր առմամբ՝ ներմուծվել է 12890 տոննա)։

Ուկրաինայից Հայաստան ներկրվող ապրանքների 3-4%-ն են կազմում տավարի միսը, կաթը, սերուցքը, ընկուզեղենը, մարգարինը։

Ներմուծում Ուկրաինայից
Infogram

Բացի այդ, Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2022-2023թթ. առաջին կիսամյակում ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից ներմուծումները կազմել են 30-40%, իսկ ԵՄ, ասիական երկներից և ԱՄՆ-ից ներմուծումները 2023թ. առաջին կիսամյակում կրկնապատկվել են։

Աղյուսակում թվերի արժեքը՝ հազ. ԱՄՆ դոլար

Նախագծի հիմնավորման մեջ Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ այն հնարավորություն կտա բարելավել լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը և կարգավորվել «այդ ընթացքում ի հայտ եկող տարաձայնությունները»։

Կկարողանա՞ն արդյոք երկու պատերազմող երկրներն այս նախագծի շնորհիվ լաբորատոր փորձաքննությունների ժամանակ մի կողմ դնել «ի հայտ եկած տարաձայնությունները», հայտնի չէ։ Բայց կա հավանականություն, որ ներմուծման վերընշված թվերը կարող են փոխվել։ 

Share
38

Տես նաև

08.11.2025

Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն դեղագործության և առողջապահական ոլորտում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն դեղագործության և առողջապահական ոլորտում
    08.11.2025
  • 1
    Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային
    08.11.2025
  • 1
    «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել
    07.11.2025
  • 0
    Բրիտանացի մասնագետները կօգնեն Հայաստանին զարգացնել դոնորական փոխպատվաստման համակարգը
    05.11.2025
  • 1
    Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
    05.11.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

  • 05.11.2025

    Սահակ commented on Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co