
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ԲԸՏՄ աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «ԱՐՄԱՏ ԳԱՍՏՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։
Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է` առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։