Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց)։
Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ընկերության գործունեությունը կասեցվել էր, քանի որ ՍԱՏՄ-ն սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ էր հայտնաբերել։