l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • «Կարծում եմ՝ փաթեթն էր վնասված». «Parmalat»-ի ներկայացուցիչը բորբոսի պատճառով ստուգումներ է իրականացրել
Աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, ՄԱՖԱՄ. խախտումներ՝ ավիաընկերություններին սնունդ մատակարարող ընկերությունում
13.11.2023
Երևանում 20 նմուշ ջուր լաբորատոր փորձաքննության է ներկայացվել. ՀՎԿԱԿ ներկայացուցիչը՝ քաղաքապետին
14.11.2023
Ցույց տալ բոլորը

«Կարծում եմ՝ փաթեթն էր վնասված». «Parmalat»-ի ներկայացուցիչը բորբոսի պատճառով ստուգումներ է իրականացրել

13.11.2023
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • Parmalat
  • խմբի ահազանգ
  • Հասարակություն
  • Սնունդ

● Տաթև Խաչատրյան

Օրերս  «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան մեր խմբում Սուսաննա Ղազարյանը գրառում էր առել՝ նշելով, որ Երևանի Բագրատունյաց փողոցի «Երևան Սիթիից» գնել է «Parmalat» յոգուրտ ( պիտանելիության ժամկետը՝ 21.10.23-25.11-23), որը բորբոսնած է եղել։

«Խնդրում եմ ստուգել ողջ խմբաքանակը, որպեսզի սպառողներին չթունավորեն բորբոսասնկերով»,-հայտնել էր նա։ 

Գրառման արձագանքել էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները՝ խնդրելով տրամադրել յոգուրտի գնումը հաստատող ՀԴՄ կտրոնը, ինչը Ս. Ղազարյանը ներկայացրել էր։

«Parmalat» յոգուրտը Հայաստան է ներմուծում «Լակտալիս արմա» ընկերությունը։

Ընկերության տնօրեն Վիկտոր Վաշչենկոն ևս արձագանքել էր գրառմանը՝ հայտնելով, որ «ցավոք, կենդանի յոգուրտների հետ նման բան լինում է», նաև նշել էր, որ ստուգում կիրականացնեն։

Վ. Վաշչենկոն մեզ հետ զրույցում հայտնեց, որ ահազանգից հետո՝ նոյեմբերի 10-ին, «Երևան Սիթի» խանութներում ստուգումներ են իրականացրել, սակայն փչացած յոգուրտներ չեն հայտնաբերել. սուպերմարկետի բոլոր խանութներում ընտրովի նույն խմբաքանակի 10-ական յոգուրտ են բացել, բայց ոչ մեկում բորբոս չեն հայտնաբերել։ 

«Եթե ​​դա լիներ ևս մեկ տուփում, ապա դա խնդիր կլիներ, և մենք կշարունակեինք ստուգումները»,-ասաց Վ. Վաշչենկոն։

Ըստ նրա՝ կա’մ ջերմային ռեժիմը չի պահպանվել, կա’մ փաթեթն է վնասվել.

«Որպես կանոն՝ յոգուրտները փչանում են երկու պատճառով՝ կա՛մ +2 C+ 6 C ջերմաստիճանային ռեժիմը չպահպանելիս, կա՛մ փաթեթավորման հերմետիկությունը խախտելիս. կոպիտ ասած՝ առաջանում է միկրոճաք, անցք, ինչի արդյունքում օդը մտնում է յոգուրտի մեջ և այն փչանում է։ Ցավոք, պատահում է, և ոչինչ անել հնարավոր չէ, քանի որ յոգուրտը բնական է»,- մեզ հետ զրույցում նշեց տնօրենը։ 

Վաշչենկոն ասաց, որ ջերմային ռեժիմի խախտման դեպքում, օրինակ, առաքման ժամանակ, հնարավոր է, գերտաքացում լինել. եթե ​​ապրանքը երկար ժամանակ մնա ջերմային ազդեցության տակ, ապա հետո այն սառնարանում դնելը չի փրկի։

Փաթեթավորումը, տնօրենի խոսքով, կարող է վնասվել թե’ պահեստում, թե’ մակնշման, պիտակավորման, թե’ առաքման  ժամանակ.

«Եթե արկղը խնամքով չի դրվում մյուս արկղի վրա, փայլաթիթեղը կարող է պայթել, ինչը նշանակում է, որ օդ կներթափանցի, և ապրանքը կսկսի փչանալ: Եթե ապրանը գնեք և անմիջապես ուտեք, դուք դա չեք էլ նկատի, բայց եթե այն 5 օրից ավելի մնա, ապա անպայման կփչանա. կարող է թթվել կամ բորբոսնել»,-ասում է նա։ 

Հետաքրքրվեցինք՝ խանութներում ստուգե՞լ են սառնարանային պայմանները, արդյո՞ք դրանք պատշաճ են պահվում, Վաշչենկոն ասաց, որ իրենք վերահսկում սառնարանները. հատուկ մերչենդայզերներ ունեն, որոնք հետևում են ընկերության ողջ տեսականուն տարբեր խանութներում։ Բացի այդ, այլ ապրանքներ ևս կփչանային։

Ինչ վերաբերում է ջերմային ռեժիմի խախտմանը ապրանքի մատակարարման / առաքման ընթացքում,  Վ. Վաշչենկոն ասում է, որ իրենք ունեն բացառիկ մատակարար Հայաստանում, ում վստահում են.

«Իրենց պահեստում ամեն ինչ սահմանված ջերմաստիճանի պայմաններում է, ես սա գիտեմ, դրանում համոզված եմ, բայց կա մի պահ. Հայաստանի օրենսդրությամբ ակցիզային դրոշմապիտակը փակցվում է ձեռքով, իսկ ձեռքով փակցնելիս միշտ կա մարդկային գործոն. մարդը կարող է գցել ապրանքը, փոքր անցք անել ու չնկատել»,-ասում է տնօրենը։

Ամեն դեպքում, Վ. Վաշչենկոն նշում է, որ հակված է նրան, որ փաթեթն է վնասված եղել միկրոճաքով, բայց թե կոնկրետ որ փուլում է դա տեղի ունեցել՝ ապրանքի պիտակավորման, առաքման, թե դարակներում դնելու ժամանակ, չի կարող ասել։

Նրա խոսքով՝ թեև արտադրողը երաշխիք է տալիս միայն պատշաճ փաթեթավորված ապրանքի համար, երբ այն չունի որևէ մեխանիկական վնասվածք, այնուամենայնիվ, իրենց ապրանքանիշի փչացած կամ ոչ պատշաճ ապրանք հանդիպելիս սպառողները միշտ էլ կարող են դիմել իրենց. իրենք կընդունեն ապրանքը, նույնիսկ եթե խանութը մերժի։

Այս դեպքի մասով՝ ՍԱՏՄ-ից մեզ հայտնեցին, որ իրենք տնտեսվարողին զգուշացրել են, սպառողին էլ՝ բացատրել , որ նման դեպքեր խմբաքանակում կարող են լինել։

 

 

Share
55

Տես նաև

12.12.2025

Հայտնաբերվել են ջրագողության դեպքեր Երևանում և Կոտայքի մարզում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

  • Facebook
  • Instagram
  • Telegram
  • WhatsApp
  • YouTube

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ

Վերջին լուրեր

  • 0
    Հայտնաբերվել են ջրագողության դեպքեր Երևանում և Կոտայքի մարզում
    12.12.2025
  • 0
    Ինչպես ճիշտ նիհարել և չվնասել առողջությանը
    11.12.2025
  • 0
    Շաքարավազի 9 նմուշում ստուգվել են սախարոզի և խոնավության ցուցանիշները
    11.12.2025
  • 0
    Օժանդակ սերմնավորման կաբինետ, հղիների պրենատալ սքրինինգ. նոր ծառայություններ Լոռու մարզում
    11.12.2025
  • 0
    Մակնշման փոփոխություններ սննդի, կոսմետիկայի և մորթուց արտադրանքի համար. ԵԱՏՄ նոր որոշումները
    08.12.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

ԹԵԳԵՐ

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված հավի միս ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում սպառողների իրավունք վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co