l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Որդ և բորբոս «Գրանդ Քենդիի» կոնֆետներում. ընկերությունը ստուգայց կկատարի վաճառակետ՝ խնդիրը պարզելու
Օրենսդրական փոփոխություններ ԵԱՏՄ-ում. սպառողների իրավունքների պաշտպանությունը կուժեղացվի
21.02.2025
Եղանակը կտաքանա 4-6 աստիճանով. սպասվում է ձյուն
24.02.2025
Ցույց տալ բոլորը

Որդ և բորբոս «Գրանդ Քենդիի» կոնֆետներում. ընկերությունը ստուգայց կկատարի վաճառակետ՝ խնդիրը պարզելու

23.02.2025
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • խմբի ահազանգ

Երեկ՝ փետրվարի 22-ին, «Անվտանգ սնունդ»  մեր ֆեյսբուքյան խմբում Վարդուհի Գասպարյանն ահազանգել էր, որ գնել է «Գրանդ Քենդիի»  «Красная шапочка» («Կարմիր գլխարկ») կոնֆետը, որի մեջ որդ է եղել։

Նա նշել էր, որ գնել է հենց ընկերության խանութից, որը գտնվում է Երևանի Կիևյան փողոցում։ 

«Բոլոր կոնֆետները փչացած էին»,-հայտնել էր նա։

Այսօր՝ ավելի վաղ, խմբի անդամներից Թագուհի Մելիքյանը նույնպես ահազանգել էր, որ 3 օր առաջ Աբովյան քաղաքի «Սոլադո» սուպերմարկետից գնել է «Գրանդ Քենդի» ընկույզով կոնֆետը («Շոկոլադապատ չրեր») ՝ բորբոսնած։

«Սա առաջին դեպքը չէ, նախորդ անգամ հավաստիացրեցին, որ նոր են ստացել: Այդ իսկ պատճառով այս անգամ դիմել եմ նաև Գրանդ Քենդի ընկերությանը»,-հայտնել էր նա։

Քիչ անց Թ. Մելիքյանը հայտնել էր, որ ընկերությունն արձագանքել է իր ահազանգին՝ ասելով, որ «ստուգայց կկատարեն տվյալ վաճառակետ պարզելու խնդրի առաջացման պատճառը և լուծում տալու»:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից արձագանքել էին այս երկու գրառումներին՝ ճշտելով խանութների հասցեն։ Ապա ՍԱՏՄ-հայտնել էին, որ տեսուչը նույնպես կացելի «Սոլադո» սուպերմարկետ։

Մեր խմբում մի շարք նմանատիպ բողոքներ ենք ստացել ընկերության կոնֆետներից։ Մեկնաբանություններում, հիմնականում, երկու տեսակետ է քննարկվում. «մեղավոր է խանութը, որ սխալ է պահում, մեղավոր է ընկերությունը»։

Այս առումով՝ նշենք, որ կոնֆետներում որդեր կարող են առաջանալ տարբեր փուլերում՝ թե’արտադրական գործընթացի , թե’ սխալ պահման պայմանների պատճառով։

Հետևաբար, սննդի որդնածության պատճառը հասկանալու համար պետք է ուսումնասիրել սննդի արտադրության փուլերը. շատ կարևոր է հենց հումքի անվտանգությունը և արտադրական պայմանները։ Օրինակ, եթե հումքը պատշաճ վերահսկողության չի ենթարկվել, և դրա մեջ եղել են թրթուրներ, արտադրության փուլում պետք է ճիշտ տեխնոլոգիաների կիրառել և ջերմային ռեժիմներ օգտագործել՝ դրանց վերացնելու համար։

Բացի այդ, իրացման ցանցում հինն ու նորը կարող են խառնվել իրար, և եթե հին խմբաքանակի մեջ արդեն իսկ կա որդ կամ թրթուր, ապա արտադրանքը կարող է աղտոտվել։

Share
31

Տես նաև

07.11.2025

«Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 1
    «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել
    07.11.2025
  • 0
    Բրիտանացի մասնագետները կօգնեն Հայաստանին զարգացնել դոնորական փոխպատվաստման համակարգը
    05.11.2025
  • 1
    Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
    05.11.2025
  • 0
    Նախատեսվում է ներդնել բուսասանիտարական էլեկտրոնային վկայականների համակարգ
    04.11.2025
  • 0
    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
    03.11.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

  • 05.11.2025

    Սահակ commented on Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

  • 23.10.2025

    Կենտրոն վարչական շրջան – Արմինե Խամոյան commented on Ի՞նչ ջուր են խմում Երևանում. լաբորատոր փորձաքննության արդյունքները

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co