l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Նախատեսվում է ծխախոտները փաթեթավորվել միատեսակ՝ առանց լոգոյի, ապրանքանիշի գույների և պատկերների
39 մլն դրամ՝ ազատազրկված անձանց 2024թ.ից անվճար դեղեր տրամադրելու համար
08.01.2024
17 ժամ ջուր չի լինի Դավթաշենի և Կոտայքի մարզի որոշ հատվածներում
08.01.2024
Ցույց տալ բոլորը

Նախատեսվում է ծխախոտները փաթեթավորվել միատեսակ՝ առանց լոգոյի, ապրանքանիշի գույների և պատկերների

08.01.2024
Բաժիններ
  • Առողջապահություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Հոդվածներ
Թեգեր
  • Առողջապահություն
  • ԵԱՏՄ
  • ծխախոտ
  • նախագիծ

● Տաթև Խաչատրյան 

Ծխախոտների փաթեթները պետք է լինեն միաստեսակ՝ առանց ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա ապրանքանիշի գույների ու պատկերների, կորպորատիվ «լոգոների» և արտադրողին նույնականացնող այլ նշանների։

Սա է սահմանում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» 2020թ. փետրվարի 13-ի ՀՕ-92-Ն օրենքը։

Մասնավորապես, արգելվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական տարաների վրա պատկերել ապրանքանիշի գույները, պատկերները, կորպորատիվ «լոգոները» և արտադրողին նույնականացնող այլ նշան (պատկեր) (այսուհետ՝ միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակներ): 

Միատեսակ փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգը պարտադիր սահմանում է՝

1) սպառողական տարայի վրա ապրանքանիշի անվան և արտադրանքի տեսակի անվանման մասին և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության նշումների առավելագույն երկարության միավորը.

2) սպառողական տարայի վրա սպառողին մոլորեցնող բառերի կամ գույների օգտագործման բացառմանն ուղղված կարգավորումները.

3) սպառողական փաթեթի վրա բառերի կամ նշանների տառատեսակին, չափին, դրանց տեղակայմանը ներկայացվող պահանջները.

4) ծխախոտային արտադրատեսակի անվտանգության և առողջության ապահովման համար անհրաժեշտ այլ պահանջներ:

Օրենքի այս ենթակետն ուժի մեջ պետք է մտներ 2024թ. հունվարի 1-ից, սակայն, քանի որ կար հակասություն ներպետական և միջազգային իրավական կարգավորումների միջև, Առողջապահության նախարարությունը մշակել է ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին է ներկայացվել «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգում» (ՄՄ ՏԿ 035/2014) համապատասխան փոփոխությունների առաջարկը։

Նախարարությունը նշում է, որ նշված առաջարկի վերաբերյալ այս պահին դեռևս չեն ստացվել ԵԱՏՄ 2 պետությունների դիրքորոշումները, բայց ակտիվ աշխատանքներ են իրականացնում ԵԱՏՄ անդամ պետությունների Առողջապահության նախարարությունների հետ։ 

«Հարկ է նշել նաև, սույն թվականի հունիս ամսին ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, այս հարցի քննարկման նպատակով, հանդիպում է կազմակերպվել ԵԱՏՄ անդամ պետությունների Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների, ԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ընդ որում, առցանց եղանակով հանդիպմանը մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Ներկայումս աշխատանքները ակտիվորեն շարունակվում են, սակայն քանի դեռևս ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները դիրքորոշում չեն ներկայացրել և փաստացի առկա է հակասություն ներպետական և միջազգային իրավական կարգավորումների միջև, օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել»,- հատված նախագծի հիմնավորումից։

Այդ պատճառով ԱՆ մշակել է նախագիծ, որի ընդունման արդյունքում ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման ներդրումը հնարավոր կդառնա ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով միատեսակ փաթեթավորմանը վերաբերող իրավական կարգավորումներ սահմանելուց հետո։

Նախագիծը կապված է Կառավարության 2022թ. հուլիսի 14-ի՝ «Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի ծրագիրը» և 2022-2026թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 1058-Լ որոշման հավելված 2-ի 5․1-ին կետի հետ։

Նախագծի ընդունմամբ բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

Share
46

Տես նաև

Լուսանկարը՝ արխիվային

04.12.2025

Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում
    04.12.2025
  • 0
    3 տարով զրոյացվել են ընկույզի, սերմերի և կորիզների որոշ տեսակների մաքսատուրքերը
    02.12.2025
  • 0
    Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և մանրէներ «Արզնի» ընկերության 3 արտադրատեսակում
    01.12.2025
  • 0
    Եղանակը կցրտի 2-4 աստիճանով
    01.12.2025
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
    01.12.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպառողների իրավունք վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co