l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • 39 մլն դրամ՝ ազատազրկված անձանց 2024թ.ից անվճար դեղեր տրամադրելու համար
Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում հունվարի 4-5-ին
04.01.2024
Նախատեսվում է ծխախոտները փաթեթավորվել միատեսակ՝ առանց լոգոյի, ապրանքանիշի գույների և պատկերների
08.01.2024
Ցույց տալ բոլորը

39 մլն դրամ՝ ազատազրկված անձանց 2024թ.ից անվճար դեղեր տրամադրելու համար

08.01.2024
Բաժիններ
  • Առողջապահություն
  • Լրահոս
Թեգեր
  • դեղեր
  • նախագիծ

● Տաթև Խաչատրյան 

Առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակել, որով ազատազրկված շահառուները առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով անվճար կստանան «Հիմնական դեղերի ցանկ»-ի դեղերը: 

Նախագծով, մասնավորապես, փոփոխվելու է Կառավարության 2019թ. մայիսի 30-ի N 642-Ն որոշումը, որտեղ ներկայացված են բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ։ Այս խմբերում ներառվել են նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձինք։

2023թ. հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա 2481 կալանավորված և ազատազրկման դատապարտված անձ։ 2024թ.ին ընթացքում նախատեսվում է նրանց տրամադրել շուրջ 39 մլն. ՀՀ դրամ արժողությամբ անվճար դեղեր։

Ազատազրկված անձանց ճնշող մեծամասնությունը 20-60 տարեկան տղամարդիկ են, որոնց զգալի մասը, ըստ ԱՆ-ի, ունեն վնասակար սովորություններ՝ թմրամոլներ են, ալկոհոլային և նիկոտինային կախվածություն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք:

Հայսաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Վերջինս և ձեռք է բերում դեղեր, բժշկական պարագաներ, լաբորատոր, ստոմատոլոգիական և ախտահանիչ նութեր:

2022թ.ին ընթացքում ՊՈԱԿ-ը ձեռք է բերել 78,425 մլն. ՀՀ դրամի 445 անվանում դեղեր, բժշկական պարագաներ, լաբորատոր, ստոմատոլոգիական և ախտահանիչ նյութեր, 2023թ.ին՝ 70 մլն. ՀՀ դրամի։

2024թ.ի ընթացքում միայն դեղեր կտրամադրվեն շուրջ 39 մլն. ՀՀ դրամի: Բայց 2024թ.ի պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում, քանի որ Առողջապահության նախարարությանը հատկացվող գումարը մոտ 500 մլն դրամով ավելացել է (2022թ-ին հատկացվել էր 1.179.764,5 ՀՀ հազ. դրամ, 2023թ.ին՝ 1.675.265,59 ՀՀ հազ. դրամ և ֆինանսական միջոցների հատկացումը շարունակաբար տրամադրվելու է նաև 2024թ.ին)։

Նշված միջոցառումներն ընդգրկված են ՀՀ 2024-2026թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2024թ  պետական բյուջեի հայ­տե­րում:

Դեղերի ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ 

Share
40

Տես նաև

21.10.2026

Մեկ օր ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի որոշ հատվածներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Մեկ օր ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի որոշ հատվածներում
    21.10.2026
  • 0
    Վտանգավոր նյութեր մանկական խաղալիքներում
    20.10.2026
  • 0
    Եղանակը կցրտի, սպասվում է կարճատև անձրև
    19.10.2026
  • 0
    Առանց հայերեն մակնշման և փաստաթղթերի ապրանքներ. խախտումներ «Կայզեր» սուպերմարկետում
    16.10.2026
  • 0
    Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքներ կդրոշմավորվեն նույնականացման նշաններով
    14.10.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 22.09.2026

    Нюра Штрамадей commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 17.09.2026

    Գ.Ավոյան commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղիքային վարակ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն գովազդ դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co