l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • «Մթերված կաթը մշակման երկար և արդյունավետ գործընթաց է անցնում». «Մարիաննան» պարզաբանում է
Խախտումներ՝ «Դուստր Մարիաննա»-ի կաթի ընդունման 4 կետերում
27.06.2024
Լիստերիա, սալմոնելա և աղիքային ցուպիկ «Մարիաննա»-ի պանիրներում
28.06.2024
Ցույց տալ բոլորը

«Մթերված կաթը մշակման երկար և արդյունավետ գործընթաց է անցնում». «Մարիաննան» պարզաբանում է

28.06.2024
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • Կասեցումներ
  • պարզաբանում

Երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ «Դուստր Մարիաննա» ընկերության կաթի մթերման 4 կետերում (Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագած, Սյունիքի մարզի Գորհայք և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում գործող կետերում) հայտնաբերվել են սանիտարահիգինեիկ նորմերի խախտումներ։

Այսօր «Դուստր Մարիաննա»-ն «Անվտանգ սնունդ» մեր խմբում պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ «մթերման կետերում մթերված կաթը մշակման երկար գործընթաց է անցնում» և մաքրվում, նոր միայն օգտագործվում տարբեր արտադրատեսակներում։

Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

 

 

«ՄԱՐԻԱՆՆԱ» ընկերությունը պարզաբնում է. Հրապարակվել է «Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման կետերում ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված տեսչական ստուգման արդյունքները, համաձայն որոնց մթերման կետերից չորսում հայտնաբերվել են անհամապատասխանություններ:

Նշենք, որ մթերման կետերում սննդամթերք չի արտադրվում և, բնականաբար, արտադրվող սննդամթերքի աղտոտման մասին խոսք լինել չի կարող։

Մթերման կետերում մթերված կաթը տեղափոխվում է արտադրանք թողարկող գործարան, որտեղ մշակման երկար և արդյունավետ գործընթաց է անցնում` կեղտամաքրում հզոր կեղտամաքրիչով, ջերմային մշակում` պաստերիզացիա, լաբորատոր հսկողություն, դրանից հետո միայն լիովին մաքուր և անվտանգ կաթը պատրաստ է օգտագործման որպես հումք՝ տարբեր մթերքներ արտադրելու համար։

Դե իսկ «Մարիաննա» գործարանը կառուցված է եվրոպական ստանդարտների պահանջներին համապատասխան, հագեցած է բոլորովին նոր, գերժամանակակից ավտոմատացված սարքավորումներով, որոնք մարդու միջամտությունը գրեթե հասցնում են զրոյի։

Ցանկանում ենք նշել, որ «Մարիաննա» ընկերությունն ունի կաթի մթերման կետեր` տեղակայված Հայաստանի բոլոր մարզերում:

Կաթի մթերման կետերը գործում են երկար տարիներ և մշտապես եղել են տեսչական մարմնի հսկողության ներքո: Հայտնաբերված թերությունները ի հայտ են եկել ժամանակի ընթացքում և դրանք ողջամիտ ժամկետներում կվերացվեն: «Մարիաննան» կարևորում է իր սպառողի առողջությունը և անվտանգությունը և վստահեցնում, որ հետևողական կլինի ուղղիչ աշխատանքների կազմակերպման և իրականացման նկատմամբ:

Share
12

Տես նաև

08.11.2025

Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն դեղագործության և առողջապահական ոլորտում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն դեղագործության և առողջապահական ոլորտում
    08.11.2025
  • 1
    Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային
    08.11.2025
  • 1
    «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել
    07.11.2025
  • 0
    Բրիտանացի մասնագետները կօգնեն Հայաստանին զարգացնել դոնորական փոխպատվաստման համակարգը
    05.11.2025
  • 1
    Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
    05.11.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

  • 05.11.2025

    Սահակ commented on Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co