l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Մոլորեցնող ներդիրներ և ոչ թարմ ձու. խախտումներ «Արզնի» ընկերությունում
Գորիսի N4 մանկապարտեզում խախտումներ են հայտնաբերվել
24.03.2026
«Արզնի»-ն «տպագրական վրիպակ» է անվանել ներդիրների խախտումը, ՍԱՏՄ-ն պատասխանել է
28.03.2026
Ցույց տալ բոլորը

Մոլորեցնող ներդիրներ և ոչ թարմ ձու. խախտումներ «Արզնի» ընկերությունում

27.03.2026
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • խախտումներ
  • Հասարակություն
  • ձու

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն սկսել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում, որի ամփոփ արդյունքերը կհրապարակվեն առաջիկայում:

Մինչ այդ, սակայն, ՍԱՏՄ տեսուչները վերահսկողության ընթացքում իրացման ցանցում վաճառվող «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկա ԲԲԸ-ի արտադրության «հավկիթ «Արզնի» յոդացված» ապրանքանիշի ձվերի տուփերում (24.03.2026թ, 02 կարգ) հայտնաբերել են ներդիրներ՝ Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված փորձաքննության արձանագրության արտատպմամբ, առ այն, որ ձուն իսկապես պարունակում է յոդի թույլատրելի զանգվածային մաս:

Տեղեկացնում ենք, որ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ին «Արզնի» ձվի որևէ քանակություն «յոդի զանգվածային մաս» ցուցանիշի հետազոտության համար 2026 թվականին չի ներկայացվել և նմանատիպ արձանագրություն արտադրողին չի տրվել: Ավելին՝ սպառողին մոլորեցնելուն միտված այդ ներդիրում առկա «արձանագրությունը» իբրև ստորագրված է լաբորատորիայում 2023 թվականի մայիսից չաշխատող անձի կողմից:

«Յոդի զանգվածային մաս» ցուցանիշով հետազոտության արձանագրություն տնտեսավարողին տրվել է 2025 թվականի նոյեմբերի 19-ին՝ մի խմբաքանակի համար, որը հիմա, ակնհայտորեն, արդեն սպառվել է կամ ժամկետանց է:

Ավելին, տնտեսավարողներին տրամադրվող բոլոր արձանագրությունների վերջնամասում հստակ գրվում է, որ դրանք չի կարելի մասնակիորեն արտատպել կամ վերարտադրել: Նման թույլտվության դիմում չի ներկայացվել և արձանագրությունը հրապարակելն ապօրինի է:

Նշված ներդիրով խմբաքանակից (24.03.2026թ, 02 կարգ) կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության՝ «յոդի զանգվածային մաս» ցուցանիշով: Արդյունքները կհրապարակվեն:

Բացի այդ, «Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել։

Ձվի նկատմամբ վերահսկողական միջոցառումների շրջանակներում, ՍԱՏՄ տեսուչների կողմից «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկայում իրականացված դիտարկման ընթացքում նմուշառված ձվերի փորձաքննության արդյունքում (23.03.2026թ. արտադրության, 01 կարգի, պահման ժամկետը 25 օր՝ 0-20 Co աստիճանում)՝ նմուշները «թարմության որոշում» ցուցանիշով չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ):

Տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Share
5

Տես նաև

05.10.2026

Կասեցվել է «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Կասեցվել է «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը
    05.10.2026
  • 0
    Եղանակը կցրտի, սպասվում են անձրևներ
    28.09.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Արզնիի» կաթի արտադրամասում
    25.09.2026
  • 0
    12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հասցեներում
    23.09.2026
  • 0
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ
    21.09.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 22.09.2026

    Нюра Штрамадей commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 17.09.2026

    Գ.Ավոյան commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղիքային վարակ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co