l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • «Արզնի»-ն «տպագրական վրիպակ» է անվանել ներդիրների խախտումը, ՍԱՏՄ-ն պատասխանել է
Մոլորեցնող ներդիրներ և ոչ թարմ ձու. խախտումներ «Արզնի» ընկերությունում
27.03.2026
Եղանակը կտաքանա, սպասվում է անձրև
30.03.2026
Ցույց տալ բոլորը

«Արզնի»-ն «տպագրական վրիպակ» է անվանել ներդիրների խախտումը, ՍԱՏՄ-ն պատասխանել է

28.03.2026
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • Հասարակություն
  • պարզաբանում

Երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչկական մարմինը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «Արզնի» ընկերության մոտ հայտնաբերվել է յոդի մասին մոլորեցնող ներդիրներով և ոչ թարմ ձվեր, ինչից հետո խմբաքանակների վաճառքն արգելվել է, տրվել է դրանց հետ կանչելու, ոչնչացնելու մասին կարգադրագիր։

«Արզնի» թռչնաֆաբրիկան պատասխանել է այդ հայտարարությանը՝ նշելով, որ «տպագրական վրիպակ է եղեկ», ինչից հետո ՍԱՏՄ-ն արձագանքել է այդ պատասխանին։ 

Պարզաբանումն ու պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

։

։

Հարգելի՛ սպառողներ,

«Արզնի թռչնաֆաբրիկան» արտադրում և վաճառում է յոդացված ձու, որն իր մեջ պարունակում է համապատասխան քանակի կալիումի յոդիդ:

Յոդացված ձվի տուփերում ներդիրների տեղադրումն օրենսդրությամբ պարտադիր պահանջ չի համարվում. դրանք տեղադրվում են բացառապես բարի կամքի արդյունքում: Ներդիրները ներկայացված են տուփերում, որպեսզի մեր սպառողները տեղեկացված լինեն յոդացված ձվի օգտակարութան մասին և վստահ լինեն, որ օգտագործում են բարձր որակի և կալիումի յոդիդ պարունակող ձու։

Ներդիրներում պարունակվող տվյալները հիմնված են փորձագիտական եզրակացություների հիման վրա, որոնք իրականացվում են որոշակի պարբերականությամբ, ընդ որում ամեն փորձաքննությունից հետո արդյունքներն ուղարկվում են տպարան, և պատվիրվում է ներդիրների մեծ խմբաքանակ։ Հետևաբար թե՛ փորձաքննություները և թե՛ ներդիրների պատրաստման գործընթացները չեն կարող կրել ամենօրյա բնույթ:

Վերջին խմբաքանակի ներդիրներում թույլ է տրվել տպագրական վրիպակ և սխալմամբ նշվել է լաբարատորիայի նախկին աշխատակցի ազգանունը, ինչը տպագրության փուլում տեղի ունեցած շփոթմունքի արդյունք է:

Ընկերությունը պարբերաբար իրականացնում է յոդացված ձվի փորձաքննություն: Ընկերությունը օրական արտադրում է 5.000 և ավել յոդացված ձու, բնականաբար դրանք չեն կարող ենթարկվել ամենօրյա փորձաքննության, քանի որ յոդի պարունակությունը ձվի մեջ ստուգելու համար պահանջվում է 25 օր, իսկ ձուն ևս ունի 25 օր պիտանելիության ժամկետ:

Հարգե՛լի սպառողներ, «Արզնի թռչնաֆաբրիկան» հավաստիացնում է, որ ընկերության կողմից արտադրվող և շուկայում իրացվող յոդացված գրառմամբ բոլոր հավկիթները պարունակում են կալիումի յոդիդ, և ընկերությունն ունի բոլոր հավաստող փաստաթղթերը, որոնք կներկայացվեն համապատասխան մարմիններ: Հարգելի սպառողներ ՍԱՏՄ-ի այս արձանագրությունը պարզապես տպագրական սխալի արդյունք է և ձվի որակի և յոդի պարունակության հետ կապված որևէ խնդիր առկա չէ:

Հարգե՛լի սպառողներ, անհոգ եղեք։ Մենք բարձր ենք գնահատում Ձեր վստահությունը և շարունակելու ենք ապահովել բարձրորակ և անվտանգ արտադրանք։

Միշտ Ձեր՝ «Արզնի թռչնաֆաբրիկա»


։

Արզնի թռչնաֆաբրիկա

«Արձագանքելով Ձեր հայտարարությանը` ասեմ, որ ձեր կողմից յոդացված ձվի արտադրության ու վաճառքի իրավունքը չի վիճարկվում, առավել ևս՝ ձվի տուփերում ներդիրներ տեղադրելու իրավունքը:

Սակայն, եթե, նույնիսկ, բարի կամք դրսևորենք ու ընդունենք, որ դուք վրիպակ եք թույլ տվել՝ օգտագործելով վաղուց լաբորատորիայում չաշխատող անձի տվյալները, միևնույն է, մնում է հիմնական խնդիրը. հրապարակել եք ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված փորձաքննության արձանագրությունը, որը «չի կարելի մասնակիորեն արտատպել կամ վերարտադրել»:

Իսկ թե որքանով է ազնիվ 2025 թվականին տրված փաստաթղթի օգտագործումը 2026 թվականի արտադրանքի համար, թողնում ենք սպառողի եզրակացությանը:

Ձեր կողմից ներկայացված բացատրության տրամաբանությամբ՝ «նորմալ» կլիներ նաև 2024, 2023, 2022… 2000 և այլ թվականներին ստացած արձանագրությունների օգտագործումը 2026 թվականին։

Սպառողին մոլորեցնելու գործելաոճը դատապարտելի է, արձանագրության հրապարակումը` անօրինական»,- պատասպանել է ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Անուշ Հարությունյանը։

Share
7

Տես նաև

20.04.2026

Եղանակը կտաքանա, կլինեն տեղումներ


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Եղանակը կտաքանա, կլինեն տեղումներ
    20.04.2026
  • 0
    Ծովագյուղում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
    17.04.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտում «Վանանդ Կաթ» ընկերությունում
    13.04.2026
  • 0
    Մանկական նստատեղի օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է երեխաների վնասվածքների ռիսկը
    13.04.2026
  • 0
    Սպասվում են տեղումներ, առանձին մասերում՝ ձյուն
    13.04.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co