Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ից 13-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել 48844 կգ թռչնամիս՝ Բրազիլիայից։
Մասնավորապես, թռչնամսում հայտնաբերվել է լիստերիա (Listeria monocytogenes)։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՍԱՏՄ-ն նույն խախտման պատճառով արգելել էր 48 տոննա թռչնամսի ներկրումը Բրազիլիայից։
Լուսանկարը՝ Ալեքսանդր Պլոնսկի / ВиЖ