Լոռու մարզում «Վեոլիա Ջուր» ընկերությունն սկսել է Դեբեդ գետի թռիչքային հատվածով Ախթալա քաղաքը սնող ջրագծի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Վեոլիա ջուրը» կառուցում է Դեբեդ գետի վրայով անցնող 80 գծամետր ջրագիծ, որը, ըստ ընկերության, թույլ կտա վերականգնել քաղաքի ջրամատակարարումը:
Նշենք, որ մայիսի 26-ին Լոռու մարզում տեղի ունեցած աղետի պատճառով մի շարք բնակավայրերում ջրամատակարարում չկա և բնակիչներին խմելու ջուր մատակարարվում է ջրատար մեքենաներով: