l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • «Հիվանդությունների տարածումը մարզից մարզ բացառելու նպատակով խստորեն վերահսկելու ենք կենդանիների տեղաշարժը». Տ. Պետրոսյան
Առանձին շրջաններում կլինի հորդառատ անձրև, հնարավոր է նաև կարկուտ
26.05.2025
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Բրենդլիդեր»-ի հացաբուլկեղենի արտադրամասում
30.05.2025
Ցույց տալ բոլորը

«Հիվանդությունների տարածումը մարզից մարզ բացառելու նպատակով խստորեն վերահսկելու ենք կենդանիների տեղաշարժը». Տ. Պետրոսյան

26.05.2025
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • Հասարակություն
  • Մարզեր
  • ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանի՝ Շիրակի մարզի տարբեր բնակավայրեր կատարած  այցի ընթացքում քննարկումների հիմնական թիրախը մորթի ծառայություն մատուցող սպանդանոցների, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների տարածումը կանխելու խնդիրներն էին: 

Աշոցքի տարածաշրջանում կազմակերպված հանդիպման ընթացքում կենդանատերերը խոսել են սպանդանոցների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու դժվարությունների մասին, հատկապես, որ դրանք Շիրակի մարզում փաստացի բացակայում են: Տ.  Պետրոսյանն առաջարկել է Տեսչական մարմնի աջակցությունը կից մարզերի սպանդանոցների հետ հարաբերությունների կարգավորման հարցում՝ շեշտելով, որ ոչ սպանդանոցային ծագման միսը իրացման ցանցում վաճառվել չի կարող: Նա հույս է հայտնել, որ, ըստ ստացված հայտերի, շուտով նաև Շիրակում կսկսեն գործել սպանդանոցներ:

«Հիվանդությունների տարածումը մարզից մարզ բացառելու նպատակով, մենք, ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, խստորեն վերահսկելու ենք կենդանիների տեղաշարժը, խնդրում եմ այս հարցում լինել հնարավորինս ուշադիր, հիվանդ կեդանիների մասին անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնին»,- հորդորել է Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպումն անցել է գործնական քննարկումների մթնոլորտում. խոսվել է ինչպես սպանդանոցների բացմանը նպաստելու և կենդանիների հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի, այնպես էլ սննդամթերքի անվտանգության պահպանման համար ջանքերը համատեղելու անհրաժեշտության մասին: Տիգրան Պետրոսյանը մարզպետին է ներկայացրել շների կատաղության հիվանդության հետ կապված վիճակագրական տվյալները: Դ.  Առուշանյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակներում հետամուտ լինել բոլոր հարցերի լուծմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շրջանակում համագործակցության և փոխադարձ աջակցության մասին: 

Սննդի շղթայի օպերատորների՝ հաց, հրուշակեղեն, կաթնամթերք արտադրողների, սպանդանոցների ներկայացուցիչների, մսավաճառների, հետ Գյումրիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Տ. Պետրոսյանը  ներկայացրել է Տեսչական մարմի կայուն դիրքորոշումը. կենդանիների հիվանդությունների նկատմամբ վերահսկողությունը լինելու է խիստ և առանց զիջումների. հիվանդ կենդանիները ենթակա են հարկադիր սպանդի, իսկ իրացման ցանցում առանց սպանդանոցային մորթը վկայող 5-րդ ձևի ուղեկցության միս-մսեղիքի հայտնաբերման դեպքում, խմբաքանակը  կառգրավվի և կոչնչացվի, տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Տեսչական մարմնի մասնագետները խոսել են նաև հացի պարտադիր փաթեթավորման պահանջը, սննդամթերքի անվտանգության նորմերը պահելու անհրաժեշտության մասին, պատասխանել տնտեսավարողների հարցերին՝ նշելով ցանկացած հարցում ուղղորդելու, աջակցելու, խորհրդատվություն տրամադրելու պատրաստակամության մասին:

ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզում այցելել է կաթնամթերի և մսամթերքի արտադրություններ, վստահեցրել, որ բարձրորակ ու անվտանգ արտադրանքի արտահանման հարցում Տեսչական մարմինը սահմանային վերահսկողության արագ ու որակյալ ծառայություն կմատուցի:

Այցելություն է կատարվել նաև Բավրայի մաքսակետ, որտեղ պարոն Պետրոսյանը ծանոթացել է Տեսչական մարմնի Բավրա-Գյումրի սահմանային պետական վերահսկողության բաժնի աշխատանքներին, տարածքի՝ բեռներ ընդունելու ու վերահսկողական միջոցառումներ անցկացնելու հնարավորություններին, բուսասանիտարական լաբորատորիայի կարողություններին:

Share
6

Տես նաև

26.02.2026

Ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվի


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվի
    26.02.2026
  • 0
    Ոչնչացվել է 1728 շիշ ժամկետանց Heineken գարեջուր
    25.02.2026
  • 0
    Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները 10 000 դրամով կբարձրանան
    25.02.2026
  • 0
    Մայիսից սեպտեմբեր ջրամատակարարումը կդառնա 17-ժամյա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
    25.02.2026
  • 0
    Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ
    23.02.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co