l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Ձուն՝ առանց սառնարանի, բաց պանրի և կարագի կողքին․ մարդիկ ահազանգում են սխալ պահման պայմանների մասին
«Գոլդեն Գոութ» պանրի արտադրամասում հայտնաբերվել են հիգիենիկ նորմերի խախտումներ
19.08.2025
Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ
22.08.2025
Ցույց տալ բոլորը

Ձուն՝ առանց սառնարանի, բաց պանրի և կարագի կողքին․ մարդիկ ահազանգում են սխալ պահման պայմանների մասին

20.08.2025
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
  • Հասարակություն
Թեգեր
  • խմբի ահազանգ

Այսօր` օգոստոսի 20-ին, մեր՝  «Անվտանգ սնունդ»  ֆեյսբուքյան խմբում Աննա Ջավախյանը իր դժգոհությունն է հայտնել Երևանի «Զովք սուպերմարկետ»-ում ( Գյուլբենկյան 19/3) եղած «հակասանիտարական մոտեցման» մասին, մասնավորապես, տարբեր տեսակի մթերքներ իրար կողք դնելու, ձեռնոցներ չօգտագործելու, աձանացված սեղաններ չունենալու մասին։

Նա նշել էր, որ երկրորդ անգամ է ահազանգում այս խնդրի մասին. առաջին անգամ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձագանքել էր, սակայն որևէ ընթացք չէր տրվել։ 

«Տուփով մեկանգամյա օգտագործման ձեռնոցներն աշխատակիցների ձեռքի տակ լինելով հանդերձ` չեն փոխում ամեն անգամ ձվին կպնելուց հետո։ Նույն թաղանթապատման սարքի վրա սալմոնելայի վարակի աղբյուր հանդիսացող ձվի լատոկն են դնում, թաղանթապատում, հետևից էլ` բաց կտորով պանիրը, կարագը։ Հենց այդպես՝ բաց֊բաց, առանց որևէ տակդիրի դնում են սարքի վրա։ Առանձնացված չեն ձվի սեղանը, պանիր ու կարագ կտրելու համար նախատեսված սեղանից։ Քանի անգամ տեսել եմ, որ նույն սեղանի վրա են կտրում, որտեղ ձուն էին դրել վայրկյաններ առաջ։ Հակասանիտարական մոտեցում է սա` հակասող սննդի անվտանգության բոլոր նորմերին, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, չեմ հասկանում։

Հարկավոր է խանութներին պարտադրել, որ ձվի համար հատկացվի, նախ, առանձին թաղանթապատման սարք, առանձին սեղան, և նաև պարտադիր հեռացվի կտրատվող պանիրների, կարագի ու երշիկների կողքից, որոնք պարբերաբար բաց վիճակով հայտնվում են նույն արտադրական սեղանի ու թաղանթապատման սարքի վրա, որտեղ ձուն էին 2 վայրկյան առաջ դրել։ Աշխատակիցը, ով առնչվում է ձվի հետ, չպետք է որևէ կերպով առնչվի նաև բաց վիճակում վաճառվող լվանալու ոչ ենթակա մթերքի հետ»։

Բողոքը կարճ ժամանակահատվածում տասնյակ մեկնաբանություններ էր հավաքել, որտեղ մարդիկ նույնպես դժգոհում էին խանութներում եղած հակասանիտարական վիճակից և պահման պայմանների խախտումներից՝ պատմելով իրենց օրինակները։

  • Միլենա Եսայան.

«Մի քանի օր առաջ ձու եմ գնել 30 հատ, որը դրած էր երշիկի սառնարանի ՎՐԱ։ Բերել եմ տուն, իբր ժամկետը նորմալ՝ 30 ձվից 14ի մեջ, եթե ոչ ավել կոտրում էի սև կամ կանաչ ձու։ Նկարներն էլ ունեմ։ Գնացի խանութ ասեցի, ասեցին՝ ուղղակի տեղ չունենք սառնարանում դնելու։ Արդյունքում, անիմաստ գումարի վատնում+ նեխած ձու, մնացածն էլ թափել եմ աղբը»։

  • Վարդի Մ-յան. 

«Տիտան ցանցի հաճախորդ եմ, միշտ խոզի ծխեցրած կողերը սառնարանի վրա բաց վիճակում դրված են։ Մի օր երեխաս խնդրեց դրանից գնել, ասացի՝ ի՞նչ իմանաս՝ քանի մարդ է փռշտացել դրա վրա, աշխատողը բերանը ճպպացրեց, ինձնից առաջ կանգնած հաճախորդն էլ, որ խնդրել էր իր համար կտոր կտրել, հրաժարվեց վերցնել ու հեռացավ։ Իհարկե, դեպքից մոտ 1 տարի է անցել, բայց կողոսկրերը դեռ նույն տեղում են»։

  • Ալինա Ավագյան.

«Փոքր խանութներում ավելի ահավոր վիճակ է. ոչ ոք չի հետևում, թէ երշիկը երբ կտրվեց, քանի օր պահվեց ու նման լիքը հարցեր։ Կաթնեղենը ստանում են, ժամերով մնում է դրսում մինչև դասավորում են սառնարանները»

  • Սաթեն Արաբխանյան.

«Այո, իրավացի եք, նաև դանակը, որով կտրատվում է ամեն ինչ և հազարից {մեկ է} մաքրվում, այն էլ՝ ահավոր կեղտոտ ինչ-որ լաթով»։

  • Վիկտորիա Հակոբյան.

«Թարմ, բաց հավամթերքի կողքը դրված է բաց տարայով զեյթուն, երբ զգուշացրել եմ, շատ ագրեսսիվ հակադարձել են` չեք ուզում, մի գնեք»։

  • Լյուսի Լուսինա Շալունց. 

«Հացի փռերում նույն կինը համ լավաշն ա կշռում, վերջում էլ ձեռքը լեզվով խոնավեցնում ա և տոպրակի մեջ դնում և գումարը վերցնում։ Ինչքա՞ն եմ խոսել, ինչքան եմ ասել, ինչքան եմ վիճել, վերջը մի տեղ սովորեցին։ Հենց ինձ տեսնում են, ինձ ձեռնոցը արագ հագնում են»։

  • Արմինե Հայրապետյան.

«Ու որ ասում ես, թարս են նայում աշխատակիցները, տեսնես ` որ մարմինն ա պատասխանատու էս անգրագիտության ու անօրինության համար»։

Ա. Ջավախյանի բողոքին արձագանքել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ նշելով, որ կզբաղվեն խնդրով.

«Խնդրում եմ նշել հստակ հասցե կամ ՀԴՄ կտրոն տրամադրեք, որպեսզի կարողանանք բողոքին ընթացք տալ»,-նշել էր ՍԱՏՄ-ն։ 

Ի պատասխան ՍԱՏՄ-ին Ա. Ջավախյանը նաև հավելել էր, որ խնդիրը առկա է նաև այլ սուպերմարկետներում։

Share
18

Տես նաև

Լուսանկարը՝ արխիվային

04.12.2025

Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում
    04.12.2025
  • 0
    3 տարով զրոյացվել են ընկույզի, սերմերի և կորիզների որոշ տեսակների մաքսատուրքերը
    02.12.2025
  • 0
    Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և մանրէներ «Արզնի» ընկերության 3 արտադրատեսակում
    01.12.2025
  • 0
    Եղանակը կցրտի 2-4 աստիճանով
    01.12.2025
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
    01.12.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպառողների իրավունք վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co