l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • «Դեպքը ոտքի է հանել գործարանի արտադրական ու վերահսկողական թիմին». «ANI Product»-ն արձագանքել է ահազանգին 
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի որոշ հասցեներում
07.04.2026
Հայաստանն առանց մաքսատուրքի սոխ կներմուծի
10.04.2026
Ցույց տալ բոլորը

«Դեպքը ոտքի է հանել գործարանի արտադրական ու վերահսկողական թիմին». «ANI Product»-ն արձագանքել է ահազանգին 

08.04.2026
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • խախտումներ
  • խմբի ահազանգ
  • կաթնամթերք

Մեր «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում  երեկ՝ ապրիլի 7-ին, Ռիմա Տիգրանյանն ահազանգելէր, որ «ANI Product»-ի հունական յոգուրտում մազ է հայտնաբերել։

«Մազը ի՞նչ գործ ունի հունական յոգուրտում»,-նշել էր նա։

Ընկերության մարքեթինգի ղեկավար Արտակ Հարությունյանն արձագանքել էր ահազանգին, ներողություն խնդրել՝ նշելով, որ  նման դեպք հնարավոր է «շատ բացառիկ ու անկանխատեսելի դեպքում»։

Ընկերության պատասխանն ամբողջությամբ՝ ստորև.  

։

։

Ցանկանում ենք, ամեն դեպքում, իմ ու մեր ողջ թիմի անունից ներողություն խնդրել իրավիճակի համար: Շատ ցավում եմ, որ նման անհասկանալի իրավիճակ է ստացվել, քանի որ կաթնամթերքի արտադրության ողջ պրոցեսը` կաթի մերելուց մինչ տարաների լցոնումը, փակ պրոցես է և ոչ մի մարդկային մասնակցություն չկա: 

Հետևաբար, դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է այն հայտնվել: Ամեն դեպքում, խնդրի մասին տեղյակ է ղեկավարությունը, ամեն դեպքում, այս պահին մեր արտադրամասում արտադրության ղեկավարի գլխավորությամբ փորձում ենք հասկանալ հնարավոր դեպքերը: Քանի որ հանրային եք գրել, նաև հանրային արձագանքեմ, որ ցանկանում եմ ինչ-որ կերպ «փոխհատուցել» անհարմար իրավիճակի համար, ուստի շնորհակալ կլինեմ, եթե անձնական նանամակով գրեք Ձեր հեռախոսահամարը:

Ընկերությունը չի խուսափում սեփական սխալներից: Ես բոլորից, հարգելի սպառողից` Ռիմայից, ում հետ դեպքը տեղի է ունեցել, և ընդհանրապես մեր բոլոր սպառողներից ներողություն եմ հայցում անհարմարության և «վատ փորձառության համար»: 

Այո’, սա անթույլատրելի է: Այո, մենք տեղյակ ենք և շնորհակալ ենք, որ նման դեպքերի մասին մեզ տեղեկացնում ենք: Ի գիտություն նշեմ, որ կաթնամթերքի արտադրությունը ընդհանրապես փակ պրոցես է և տարաները լցվում և մերվում են փակ, ծածկված տարաներով, քանի որ ճնշման տակ են ու բարձր, եռմանը մոտ ջերմաստիճաններում: Ուստի, նման դեպք հնարավոր է՝ շատ բացառիկ ու անկանխատեսելի դեպքում, հնարավոր է՝ տարայի մեջ է եղել չարաբաստիկ «նվերը»:

Չխորանալով էության մեջ՝ ասեմ, որ նույնիսկ այս «հնարավոր թույլատրելի դեպքը» ոտքի է հանել ողջ գործարանի արտադրական ու վերահսկողական թիմին և առ այս պահը արտադրամասում տարբեր խորհրդակցություններ և դեպքերի բացառման սիմուլյացիաներ են արվում` հետագայում նման դեպքերը բացառելու համար:

Հիմա գլխավորին անդրադառնամ: Ես չեմ պնդում, որ բոլոր դեպքերը նույնն են, սակայն ինձ զարմացնում է մեկնաբանություններ գրողների մոտեցումը: 

Հարգելիներս, մենք արտադրում ենք կաթնամթերք, որը ես անձամբ և իմ ընտանիքը ամեն օր օգտագործում է, որը գնում են հազարավոր մեր սպառողներ: 

Կարծում եմ՝ հեգնանքը ու չարախնդությունը տեղ չունի մեր կյանքում: 

Մենք իսկապես շատ շնորհակալ ենք այս խմբի անդամներից և բոլոր սթափ մտածող մարդկանցից, ովքեր իրենց աչալրջությամբ ամեն օր մեզ ավելի լավն են դարձնում: 

Լավ երեկո եմ մաղթում բոլորիդ:

Լավ տրամադրություն և համեղ ուտելիքներ:

Share
9

Տես նաև

21.10.2026

Մեկ օր ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի որոշ հատվածներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Մեկ օր ջուր չի լինի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի որոշ հատվածներում
    21.10.2026
  • 0
    Վտանգավոր նյութեր մանկական խաղալիքներում
    20.10.2026
  • 0
    Եղանակը կցրտի, սպասվում է կարճատև անձրև
    19.10.2026
  • 0
    Առանց հայերեն մակնշման և փաստաթղթերի ապրանքներ. խախտումներ «Կայզեր» սուպերմարկետում
    16.10.2026
  • 0
    Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքներ կդրոշմավորվեն նույնականացման նշաններով
    14.10.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 22.09.2026

    Нюра Штрамадей commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 17.09.2026

    Գ.Ավոյան commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղիքային վարակ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն գովազդ դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co