l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Ճարպաթթուների անհամապատասխանություն և աղիքային ցուպիկ «Հին Ապարանի» որոշ ապրանքներում
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև
14.07.2025
36 ժամ ջուր չի լինի Շիրակի մարզի որոշ բնակավայրերում
16.07.2025
Ցույց տալ բոլորը

Ճարպաթթուների անհամապատասխանություն և աղիքային ցուպիկ «Հին Ապարանի» որոշ ապրանքներում

14.07.2025
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • ԱՑԽՄ
  • թթվասեր
  • կաթնամթերք
  • Կասեցումներ

Լուսանկարը՝ ընկերության ֆեյսբուքյան էջից

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%» (արտադրված՝ 02․07․2025), «Կաթնաշոռ 18%» (արտադրված՝ 01․07․2025 թ) արտադրատեսակների նմուշները «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0), լաուրինաթթու (C12:0), ստեարինաթթու (C18:0), լաուրինաթթու (C12:0), օլեինաթթու (C18:1), միրիստինաթթու (C14:0), լինոլաթթու (C18:2), միրիստինաթթու (C14:0), օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին» ցուցանիշներով։

ԲԱՑԱՏՐՈՒՄ ԵՆՔ՜

Սա նշանակում է, որ կա կասկած, որ կաթնային յուղը՝ կենդանական ծագման փոխարեն, կարող է մասամբ կամ ամբողջությամբ փոխարինված լինել բուսական յուղով։ Այդ փորձաքննությունն իրականացվում է ճարպաթթուների մեթիլ եթերների միջոցով, որոնց հարաբերակցությունը հստակ տարբերվում է բուսական և կենդանական յուղերում։

Եթե հարաբերակցությունը շեղվում է նորմայից, նշանակում է, որ մթերքում առկա է ոչ թույլատրված քանակությամբ բուսական յուղ, ինչը կարող է նվազեցնել որակը, խաբել սպառողին և վնասել առողջությանը, քանի որ ապրանքն այն չէ, ինչ մակնշված է. կեղծված է։

Սա հակասում է ՄՄ ՏԿ №033/2013 «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ըստ որի՝ չի թույլատրվում կաթնամթերքի կեղծումը, այդ թվում՝ կաթնային յուղի փոխարինումը ոչ կաթնային (բուսական) ծագման յուղերով։

«Աղաջրային կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով «Չանախ»»  (արտադրված՝ 17․06․2025թ․) արտադրատեսակը «ԱՑԽՄ» ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կասեցվել էր վերոնշյալ արտադրամասին պատկանող «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը  «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ցուցանիշով, որի կրկնակի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտումները չի վերացվել։

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։

Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։

Տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Share
15

Տես նաև

07.09.2026

Առանձին շրջաններում սպասվում է անձրև


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Առանձին շրջաններում սպասվում է անձրև
    07.09.2026
  • 0
    Սալմոնելա, աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ. պարզվել են «Արմենիա Մարիոթ»-ում սննդային թունավորման պատճառները
    03.09.2026
  • 0
    Որդեր «SAS»-ի դոնդողային տորթում. ՍԱՏՄ-ն ընթացք է տվել ահազանգին
    02.09.2026
  • 0
    Հայաստանից 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ
    02.09.2026
  • 0
    Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
    31.08.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծ կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co