«Վեոլիա ջուր» ըկկերությունը տեղեկացնում է, որ ավարտվել է Դեբեդ գետի վրայով թռիչքային 80 գծամետր ջրագծի կառուցումն ու վերականգնել է Ախթալա քաղաքի ջրամատակարարումը։
Չի վերականգնվել միայն Քարկոփ գյուղի ջրամատակարարումը, որի բնակչությունն ամբողջությամբ տարհանված է։ Այս պահին Լոռու մարզում առանց ջրամատակարարման մնացած բնակավայր չկա։