l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Պատրաստման սխալներ, որոնք փոխում են նրբերշիկի տեսքն ու համը 
36 ժամ ջուր չի լինի Կենտրոն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջանների մի շարք հասցեներում
30.06.2026
Եղանակն էապես չի փոխվի, սպասվում են տեղումներ
06.07.2026
Ցույց տալ բոլորը

Պատրաստման սխալներ, որոնք փոխում են նրբերշիկի տեսքն ու համը 

03.07.2026
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • Հասարակություն
  • նրբերշիկ

Վճարովի բովանդակություն

Սառցախցիկից հանում եք նրբերշիկը, անմիջապես դնում եռացող ջրի մեջ, իսկ մի քանի րոպե անց նկատում, որ դրա մակերեսին անհարթություններ են առաջացել։ Առաջին արձագանքը սովորաբար նույնն է. «Ապրանքի հետ ինչ-որ բան այն չէ»։

Հավանաբար շատերին է ծանոթ այս իրավիճակը, սակայն իրականությունը հաճախ այլ է։ Մթերքի արտաքին տեսքի փոփոխությունը միշտ չէ, որ վկայում է որակի խնդրի մասին։ Սննդի տեխնոլոգների խոսքով՝ մսամթերքի դեպքում պատրաստման եղանակը գրեթե նույնքան կարևոր է, որքան հումքի որակը։ Այդ պատճառով նույնիսկ բարձրորակ նրբերշիկը կարող է փոխել իր տեսքն ու որոշ համային հատկություններ, եթե կտրուկ ջերմաստիճանային փոփոխություն լինի կամ ոչ ճիշտ ջերմային մշակում։

Ամենատարածված սխալներից մեկը սառեցված նրբերշիկն անմիջապես եռացող ջրի մեջ դնելն է։ Այդ պահին արտաքին շերտը շատ արագ սկսում է տաքանալ, մինչդեռ միջուկը դեռևս մնում է սառած։ Ջերմաստիճանների կտրուկ տարբերության հետևանքով թաղանթը կարող է ձևափոխվել, ինչի արդյունքում էլ մակերեսին առաջանում են մանր բշտիկներ և անհարթություններ պատահում է նաև, որ մասնատվում են և կորցնում իրենց ամբողջականությունը։ Սակայն նման փոփոխությունները չեն նշանակում, որ մթերքը ապրանքային կամ տեխնոլոգիական խնդիր ունի։ Դրանք պարզապես կտրուկ ջերմաստիճանային փոփոխության հետևանք են։

Հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում սառցախցիկում պահված նրբերշիկը նախ աստիճանաբար ապասառեցնել սառնարանում և միայն դրանից հետո պատրաստել։ Թեև շատերը ցանկանում են ժամանակ խնայել, իրականում հենց այդ մի քանի ժամն է հաճախ որոշում, թե վերջնական արդյունքն ինչպիսին կլինի։

Կարևոր է նաև հասկանալ, որ բոլոր նրբերշիկները նույն կերպ չեն պատրաստվում։ Օրինակ՝ բնական թաղանթով նրբերշիկներն ունեն իրենց առանձնահատկությունները։ Քանի որ նրբերշիկների մեծ մասն արդեն անցել է ջերմային մշակում, դրանք, որպես կանոն, բավարար է պարզապես տաքացնել։ Հակառակ դեպքում բնական թաղանթը կարող է կորցնել իր կառուցվածքը, օրինակ՝ պատռվել։

Արհեստական թաղանթով նրբերշիկներն ավելի դիմացկուն են ջերմային մշակման նկատմամբ, սակայն դա չի նշանակում, որ դրանք կարելի է երկար եփել կամ պատրաստել չափազանց բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Օրինակ՝ եթե նրբերշիկը երկար ժամանակ պահվի ակտիվ եռացող ջրի մեջ, թաղանթը կարող է կորցնել իր ամբողջականությունը։ Այդ դեպքում, հատկապես միջուկով նրբերշիկների դեպքում, օրինակ՝ պանրով, միջուկը կարող է մասամբ դուրս հոսել եռացող ջրի մեջ։

Արդյունքում փոխվում է ոչ միայն արտաքին տեսքը, այլև համային հավասարակշռությունն ու հյութեղությունը։ Իսկ, օրինակ, շատ բարձր ջերմաստիճանով տապակելիս արտաքին շերտը կարող է արագ կարմրել, մինչդեռ ներսը դեռ հավասարաչափ չի տաքանա։ Արդյունքում փոխվում է ոչ միայն արտաքին տեսքը, այլև համը։

Հաճախ քննարկվում է նաև, թե որն է պատրաստման լավագույն տարբերակը՝ եփել, տապակել, թե՞ գրիլ անել։ Իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արդյունք եք ցանկանում ստանալ։ Եթե առաջնահերթը նրբերշիկի բնական հյութեղությունը պահպանելն է, լավագույն տարբերակը ցածր ջերմաստիճանում տաքացնելն է։ Իսկ եթե նախընտրում եք թեթևակի կարմրած և խրթխրթան մակերես, կարելի է ընտրել թավան, գրիլը կամ ճարպաջեռոցը՝ պահելով չափավոր ջերմաստիճանը։ Ճիշտ արդյունքը սկսվում է նույնիսկ ոչ թե պատրաստելու, այլ պահպանելու փուլից։

Եթե նրբերշիկը նախատեսված է սառնարանում պահելու համար, անհրաժեշտ է պահպանել փաթեթավորման վրա նշված ջերմաստիճանային պայմանները։ Իսկ եթե այն տեղափոխվել է սառցախցիկ, ապա ապասառեցումը ցանկալի է կատարել աստիճանաբար՝ սառնարանում։ Մասնագետները նաև խորհուրդ չեն տալիս մեկ անգամ ապասառեցված մթերքը կրկին սառեցնել, քանի որ դա կարող է ազդել ինչպես կառուցվածքի, այնպես էլ համային հատկությունների վրա։

Քչերը գիտեն, թե որքան երկար ճանապարհ է անցնում նրբերշիկը մինչև վաճառքի կետ հասնելը։ Մինչ սպառողը կտեսնի վերջնական արտադրանքը, սննդի տեխնոլոգները տասնյակ փորձարկումներ են կատարում՝ ընտրելով ոչ միայն լավագույն բաղադրատոմսը, այլև պատրաստման այն եղանակները, որոնց դեպքում նրբերշիկն առավելագույնս պահպանում է իր համը, հյութեղությունն ու կառուցվածքը։ Փորձարկվում են տարբեր ջերմաստիճաններ, եփման տևողություններ, տապակման և նույնիսկ պահպանման պայմաններ։ Այս ամենը մեկ նպատակ ունի՝ ապահովել, որ արտադրանքը սպառողի սեղանին հայտնվի իր լավագույն որակով։

Թերևս հենց այստեղ է թաքնված մի կարևոր հանգամանք։ Շատ սպառողներ փաթեթավորման վրա նշված պատկերներն ու պատրաստման խորհուրդները դիտարկում են որպես ձևական տեղեկատվություն և հաճախ նույնիսկ չեն կարդում դրանք։ Իրականում այդ նշումները ստեղծված են մեկ նպատակով՝ օգնելու, որպեսզի մթերքը սպառողի սեղանին հայտնվի այն որակով, ինչպիսին նախատեսել է արտադրողը։

Փաթեթավորման վրա նշված խորհուրդները պարզապես տեղեկատվություն չեն, դրանք մշակված են, որպեսզի յուրաքանչյուր սպառող ստանա այն համն ու որակը, որը նախատեսել է արտադրողը։ Երբ պահպանվում են պահպանման և պատրաստման պարզ կանոնները, նրբերշիկները լիովին բացահայտում են իրենց համային և կառուցվածքային առավելությունները։ Ի վերջո, լավ արդյունքը սկսվում է ոչ միայն որակյալ արտադրանքից, այլև ճիշտ պատրաստումից։   

 

Share
10

Տես նաև

10.07.2026

Աղիքային ցուպիկ «Մարտին սթար» ընկերության պաղպաղակում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Աղիքային ցուպիկ «Մարտին սթար» ընկերության պաղպաղակում
    10.07.2026
  • 0
    Ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկ «Ոսկե կաթ» ընկերության որոշ ապրանքներում
    09.07.2026
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
    06.07.2026
  • 0
    Թալինի լիմոնադի արտադրամասերից մեկում խախտումներ են հայտնաբերվել
    06.07.2026
  • 0
    Եղանակն էապես չի փոխվի, սպասվում են տեղումներ
    06.07.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co