

Առատ բերքը միշտ չէ, որ լավ լուր է․ երբ գյուղացին չի հասցնում իրացնել ամբողջ դեղձն ու թուզը, առաջանում է մեկ այլ խնդիր՝ ինչ անել ստացված բերքի հետ։ Այս տարի հատկապես Սյունիքում խնդիր է դարձել թզի իրացումը․ կարճ պահպանման ժամկետին և արտահանման երկար լոգիստիկ երթուղիներին զուգահեռ՝ առաջացել են նաև արտահանման շուկաների հետ կապված դժվարություններ։
Դեղձի մեծ բերքի պայմաններում էլ վերամշակողները չեն շտապում անհրաժեշտ ծավալով մթերել բարձր ինքնարժեքի պատճառով։
Ի՞նչ է փոխում Կառավարությունը դեղձի ու թզի իրացման խնդիրը մեղմելու համար, ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում և ինչքան, ինչպե՞ս է վերահսկվելու, որ գումարը տրամադրվի փաստացի մթերված բերքի համար։
։
։
2026թ. հունիսի 11-ին Կառավարության որոշմամբ՝ հաստատվել էր թարմ մրգերի և մի շարք սննդամթերքի ու խմիչքի արտահանման աջակցության միջոցառումները։ Դեղձի, իսկ օգոստոսի 1-ից նաև թզի արտահանման համար արդեն գործում էր փոխհատուցման մեխանիզմ։
Օրինակ, դեղձի արտահանման համար փոխհատուցումը հունիս-հուլիս ամիսներին 250 դրամ է եղել, իսկ օգոստոսի 1-ից՝ 200 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար։ Թզի արտահանման համար օգոստոսի 1-ից սահմանվել է 200 դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։
Ըստ Կառավարության հիմնավորման՝ այս տարի սպասվում է թզի և դեղձի առատ բերք, և առաջացել է դրա իրացման խնդիր։
Թզի դեպքում խնդիրն հատկապես զգացվում է Սյունիքում. Կառավարությունը նշում է, որ թզի պահպանման կարճ ժամկետը և արտահանման երկար լոգիստիկ երթուղիները դժվարություններ են ստեղծել մարզում արտադրված բերքի իրացման հարցում։
Միաժամանակ, վերամշակող ընկերությունների մոտ կա թզի և դեղձի պահանջարկ՝ չրերի, մուրաբաների, ջեմերի, հյութերի և դեղձի խյուսի արտադրության համար։ Սակայն Կառավարության ներկայացրած տվյալներով՝ բարձր գնի պատճառով վերամշակման նպատակով մթերվող բերքի ծավալները փոքր են։
Հիմնավորման մեջ, որպես լրացուցիչ խնդիր ,նշվում է նաև միջազգային շուկայում մրցակցությունը. չոր միրգ արտադրող տնտեսավարողների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԵՄ շուկայում թուրքական, ուզբեկական և տաջիկական չրերը հայկական արտադրանքից շուրջ 2 դոլարով էժան են վաճառվում։
Հետևաբար, Կառավարությունը որոշել է աջակցությունը տարածել ոչ միայն արտահանման, այլև վերամշակման նպատակով մթերման վրա։
։
Նոր կարգավորմամբ՝ օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերվող՝
Կառավարության հաշվարկով՝ այդ ժամանակահատվածում նախատեսվում է մթերել մոտ 400 տոննա թուզ և 3000 տոննա դեղձ։
Այս ծավալների դեպքում փոխհատուցման համար անհրաժեշտ գումարը օգոստոսին գնահատվել է շուրջ 425 մլն դրամ։
Գումարի մոտավոր հաշվարկը
400 տոննա թզի և 3000 տոննա դեղձի ընդհանուր՝ 3400 տոննա կանխատեսվող մթերում × 125 դրամ/կգ = 425 մլն դրամ։
։
Փոխհատուցման ծրագրում կարող են ընդգրկվել Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք սահմանված ժամանակահատվածում վերամշակման նպատակով մթերում են դեղձ, իսկ Սյունիքի մարզից՝ թուզ։
Փոխհատուցում ստանալու համար տնտեսավարողը պետք է դիմի Էկոնոմիկայի նախարարություն՝ ներկայացնելով մթերված արտադրանքի քանակի և արժեքի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև՝ մթերումը կամ գնումը հավաստող փաստաթղթեր։
։
Որոշման կարևոր նորություններից մեկն էլ վերահսկողության մեխանիզմն է։
Դեղձի և թզի մթերումներ իրականացնող տնտեսավարողների մթերման կետերում գործընթացի մշտադիտարկումը կիրականացնեն մարզպետների աշխատակազմերը։
Նպատակը փաստացի մթերված ծավալների հավաստիությունը վերահսկելն է։ Դրա համար որոշմամբ սահմանվել է նաև նոր՝ N 3 ձևը, որով պետք է ներկայացվեն վերամշակման նպատակով մթերված կամ գնված թզի և դեղձի քանակի ու արժեքի վերաբերյալ տվյալները։
Փաստաթուղթը պետք է վավերացվի նաև մշտադիտարկում իրականացնող անձի ստորագրությամբ, որը հաստատվում է համապատասխան մարզպետի աշխատակազմի կնիքով։
։
Կառավարության գնահատմամբ՝ ծրագրի ընդլայնումը պետք է մեղմի թզի և դեղձի իրացման խնդիրները, ավելացնի վերամշակման նպատակով մթերման ծավալները և բարձրացնի այդ վերամշակումից ստացվող արտադրանքի մրցունակությունը շուկաներում։
Միաժամանակ, որոշումն ունի հստակ ժամկետային բնույթ․ այն տարածվում է 2026 թվականի օգոստոսի 18-ից իրականացված մթերումներին իսկ նոր փոխհատուցման մեխանիզմը՝ մինչև սեպտեմբերի 1-ը կատարվող մթերումներին։