l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • ԵԱՏՄ
  • Հայաստանը ռուսական սահմանափակումների ֆոնին․ որ ապրանքներն են հայտնվել արգելքի տակ և ինչու
«Ապարանի պանրի գործարանում» խախտումներ են հայտնաբերվել
25.05.2026
«Խախտումները չեն շտկվել»․ Ռուսաստանը սահմանափակում է հայկական միրգ-բանջարեղենի ներմուծումը
29.05.2026
Ցույց տալ բոլորը

Հայաստանը ռուսական սահմանափակումների ֆոնին․ որ ապրանքներն են հայտնվել արգելքի տակ և ինչու

26.05.2026
Բաժիններ
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
Թեգեր
  • ԵԱՏՄ
  • Կասեցումներ
  • Տնտեսություն

● Արամ Սահակյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը խստացված վերահսկողությունն ու սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներմուծվող մի շարք արտադրանքների նկատմամբ։

Միայն «Ջերմուկ» հանքային ջրի դեպքում սահմանափակումները վերաբերում են մոտ 37 միլիոն շշի, իսկ հայկական ծաղիկների վերահսկման ընթացքում արձանագրվել է խախտման 135 դեպք։

Ժամանակավորապես դադարեցվել է նաև «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան» ընկերությունների մի շարք արտադրատեսակների վաճառքը։

Այս ֆոնին շարունակվում են նաև տեղեկությունները Վերին Լարսի անցակետում հայկական բեռների նկատմամբ խստացված ստուգումների և երկար հերթերի մասին։

Ռուսական կողմը հիմնավորում է որոշումները «անվտանգության», «ֆիտոսանիտարական վերահսկողության» և «արտադրանքի համապատասխանության» հարցերով, մինչդեռ հայկական բիզնես շրջանակներում աճում են մտահոգությունները արտահանման խոչընդոտների շուրջ։

.

«Ջերմուկ»-ի ներմուծումն ու վաճառքը դադարեցվել է

ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ը դեռևս ապրիլի վերջին հայտարարել էր հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծման և շրջանառության ժամանակավոր դադարեցման մասին։ Ռուսական կողմի տվյալներով՝ որոշ խմբաքանակներում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների բարձր պարունակություն, ինչը չի համապատասխանել պիտակավորման վրա նշված տվյալներին։ 

Ռուսական պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ սահմանափակումը վերաբերում է 2025թ. հոկտեմբերից մինչև 2026թ.  ապրիլ արտադրված մի շարք խմբաքանակների։ 

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր, որ նման անհամապատասխանությունը կարող է սպառողներին մոլորեցնել ջրի բուժիչ հատկությունների վերաբերյալ և «առողջական ռիսկեր» ստեղծել։

Ըստ ռուսական «Չեստնի զնակ» պետական մակնշման համակարգի օպերատորի՝ «Ջերմուկի» նկատմամբ կիրառված սահմանափակումները վերաբերում են շուրջ 37 միլիոն շշի։

Մասնավորապես, 0.33, 0.5, 1 և 1.5 լիտրանոց ապակյա և պլաստիկ տարաներով հանքային և գազավորված ջրերին, այդ թվում՝ համային հավելումներով արտադրանքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, «խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել».

«Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն»,-նշել էր ՍԱՏՄ-ն։

։

Ռուսաստանը սահմանափակել է նաև հայկական ծաղիկների ներմուծումը

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել նաև Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ՝ մինչև հայկական ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը։ 

Ռուսական կողմը նշել է, որ, չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչության երաշխիքներին, մասնագետները շարունակում են հայտնաբերել ԵԱՏՄ-ի համար կարանտինային համարվող օբյեկտներ։

«96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ընթացքում հայտնաբերվել է 135 դեպք։ Սա կազմում է ամբողջ 2025 թվականի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ը», — ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ։

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ սահմանափակումների մասին պաշտոնական ծանուցում չի ստացել և չի կարող նշել, թե դրանք որքան կտևեն։

«Եթե մենք ընդհանուր առմամբ ստանում ենք 2 միլիարդ ծաղիկ, իսկ 96 միլիոնը գալիս է Հայաստանից, ապա դա կազմում է 5%-ից մի փոքր քիչ»,- ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Նա նաև հայտարարել է, որ ռուսական կողմը խնդիրներ է արձանագրում ոչ միայն Հայաստանից ներմուծվող ծաղիկների, այլ նաև մրգերի և բանջարեղենի դեպքում։

«Խնդիրը միայն ծաղիկները չեն։ Մենք խնդիրներ ունենք նաև բանջարեղենի և մրգերի հետ», — ռուսական «Вести»-ի փոխանցմամբ՝ ասել է Դանկվերտը։

։

Ալկոհոլային խմիչքների նկատմամբ վերահսկողությունը խստացվել է

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանից ներմուծված որոշ գինիների և կոնյակների վաճառքը։ Խոսքը վերաբերում է «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան արտադրանքին։

Ռուսական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է արտադրանք, որը «չի համապատասխանել պարտադիր պահանջներին»։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ առևտրային ցանցերին և ներմուծողներին արդեն ուղարկվել են ծանուցումներ՝ տվյալ արտադրանքի վաճառքը դադարեցնելու և այն շրջանառությունից հանելու վերաբերյալ։

Ռուսական կողմի հրապարակած ցանկում ներառված են՝

  • «Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր գինի (11% ալկոհոլ, 0.75 լ),

  • «Legends Arni» սպիտակ չոր գինի (12% ալկոհոլ, 0.75 լ),

  • «Հայկական կոնյակ 5 աստղ»,

  • «Shahnazaryan XO» յոթնամյա հայկական կոնյակ։

Այս պահին ռուսական կողմը չի հրապարակել, թե կոնկրետ ինչ չափանիշների կամ ցուցանիշների չեն համապատասխանել տվյալ խմիչքները։

։

Լարսում հայկական բեռների ստուգումները երկարացել են

Հայկական բեռնափոխադրողների շրջանում վերջին օրերին հաճախ են հայտնում Վերին Լարսի անցակետում երկար հերթերի և խստացված ստուգումների մասին, հատկապես՝ սննդամթերքի և ալկոհոլային արտադրանքների դեպքում։

Ռուսական պաշտոնական կառույցները այս մասով առանձին մանրամասն հայտարարություն դեռ չեն հրապարակել, սակայն թեման ակտիվ քննարկվում է հայկական տիրությում, նաև՝ բեռնափոխադրողների և արտահանողների շրջանում։

։

Ռուսական պատվիրակությունը Հայաստանում ստուգումներ է իրականացնում

Այս ֆոնին Հայաստանում է գտնվում ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակությունը։ ՍԱՏՄ-ի հետ համատեղ ստուգումներ են իրականացնում հայկական մի շարք ընկերություններում՝ բուսական և կենդանական ծագման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ պահանջներին գնահատելու նպատակով։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ առաջիկա օրերին վերահսկողական միջոցառումներ կիրականացվեն 8 բուսաբուծական և 4 ձկնաբուծական արտադրություններում։ Ստուգումները տևելու են 1 շաբաթ։

 

Share
7

Տես նաև

29.05.2026

«Խախտումները չեն շտկվել»․ Ռուսաստանը սահմանափակում է հայկական միրգ-բանջարեղենի ներմուծումը


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    «Խախտումները չեն շտկվել»․ Ռուսաստանը սահմանափակում է հայկական միրգ-բանջարեղենի ներմուծումը
    29.05.2026
  • 0
    Հայաստանը ռուսական սահմանափակումների ֆոնին․ որ ապրանքներն են հայտնվել արգելքի տակ և ինչու
    26.05.2026
  • 0
    «Ապարանի պանրի գործարանում» խախտումներ են հայտնաբերվել
    25.05.2026
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի որոշ գյուղերում
    25.05.2026
  • 0
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    25.05.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ ներմուծում նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co