l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Կոլիֆորմ մանրէներ և աղիքային վարակների հարուցիչներ Բյուրեղավանի ջրում. փորձաքննության արդյունքները
2025-ին գրանցվել է թունաքիմիկատներից թունավորման 75 դեպք
28.04.2026
Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և ակնոցներ
28.04.2026
Ցույց տալ բոլորը

Կոլիֆորմ մանրէներ և աղիքային վարակների հարուցիչներ Բյուրեղավանի ջրում. փորձաքննության արդյունքները

28.04.2026
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
  • Հասարակություն
Թեգեր
  • Առողջապահություն
  • Խմելու ջուր
  • Մարզեր
  • վեոլիա ջուր
  • Փորձաքննություն

Ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» հայտնում է, որ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:

Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են նաև ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:

Նշվում է, որ այժմ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։

»

ԻՆՉ ՄԱՆՐԷՆԵՐ ԵՆ ԴՐԱՆՔ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՋՐՈՒՄ ԵՎ ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆ

Կոլիֆորմ մանրէների առկայությունը հաճախ նշանակում է, որ ջուրը կարող է աղտոտված լինել կոյուղաջրերով կամ կենդանական/մարդկային արտաթորանքով, որտեղ արդեն կարող են լինել իրական ախտածիններ։

Հետազոտություններով հայտնաբերված մի շարք վիրուսներ և բակտերիաներ, որոնք արդեն ուղղակիորեն կարող են առաջացնել հիվանդություններ․

  • Ռոտավիրուս – հաճախ հանդիպող աղիքային վիրուս է, հատկապես երեխաների մոտ։ Առաջացնում է փորլուծություն, փսխում, ջերմություն և կարող է արագ բերել ջրազրկման։

  • Ադենովիրուս – կարող է առաջացնել ինչպես շնչառական, այնպես էլ աղիքային ախտանիշներ, այդ թվում՝ փորլուծություն։

  • Էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին E. coli (կոլի խմբի ախտածիններ) – որոշ շտամներ կարող են առաջացնել ծանր աղիքային վարակներ, ներառյալ՝ արյունային փորլուծություն և, հազվադեպ դեպքերում, լուրջ բարդություններ։

Այսպիսի մանրէներն ու վիրուսները սովորաբար ջրամատակարարման համակարգ են հասնում՝

  • կոյուղու կամ կեղտաջրերի ներթափանցման դեպքում

  • ջրատարների վնասման կամ ճաքերի պատճառով

  • ոչ բավարար ախտահանման (օրինակ՝ քլորացման խախտման) դեպքում

  • ուժեղ անձրևներից կամ հողի լվացքից հետո

Այսինքն՝ խնդիրը, որպես կանոն, կապված է ջրի աղտոտման աղբյուրի կամ համակարգի խափանման հետ։

Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Բյուրեղավան համայնքում գրանցվել էին աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Ըստ տվյալների՝ ստացվել էր մոտ 30 կանչ, որոնցից 11 դեպքում մարդիկ հոսպիտալացվել էին։

Հաջորդ օրը «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացրել էր, որ խմելու ջրի որակի հետ կապված շեղումներ չեն արձանագրվել. 

«Իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ, այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել»

Share
8

Տես նաև

28.09.2026

Եղանակը կցրտի, սպասվում են անձրևներ


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Եղանակը կցրտի, սպասվում են անձրևներ
    28.09.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Արզնիի» կաթի արտադրամասում
    25.09.2026
  • 0
    12 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հասցեներում
    23.09.2026
  • 0
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ
    21.09.2026
  • 0
    «Շեղումը» խախտում չէ. ՍԱՏՄ պարզաբանումն ու հաշվետվությունն իրար հակասում են
    19.09.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 22.09.2026

    Нюра Штрамадей commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 17.09.2026

    Գ.Ավոյան commented on Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

Թեգեր

ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղիքային վարակ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղ դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խախտումներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց վեոլիա ջուր քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co