
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք։
Մասնավորապես, հայտնաբերվել է «Կարոլինա Ինթերնեշիոնալ» ՍՊԸ-ին պատկանող Heiniken ապրանքանիշի 1728 ժամկետանց գարեջուր։
ՍԱՏՄ-ն նշում է, որ ապրանքի ոչնչացումն իրականացվել է քաղաքային աղբանոցում՝ պահպանելով տեղափոխման, բնապահպանական և սանիտարահիգիենիկ նորմերը։