

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միություն բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի, այդ թվում՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (շերտագրության) ժամանակակից համակարգերի ներմուծման ընթացակարգի պարզեցմանը:
Այս նպատակով ընդլայնվել է ռադիոհաճախականությունների շերտերի ցանկը, որոնցով աշխատող արտադրանքի ներմուծման դեպքում ԵԱՏՄ մաքսային տարածք պարտադիր չէ ներկայացնել արտոնագիր, եզրակացություն (թույլատվական փաստաթուղթ) կամ տվյալներ միասնական ռեեստրից։
«Համապատասխան համակարգերը մի շարք առավելություններ ունեն վիզուալացման, տեղադրման և շահագործման բարձր որակի տեսանկյունից: Դրանց տեխնիկական բնութագրերը չեն բերում էլեկտրամագնիսական խոչընդոտների առաջացմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:
Նշվում է, որ ընդունված որոշումը թույլ կտա կրճատել կազմակերպությունների ծախսերը և ժամանակի կորուստը նշված ապրանքները ներմուծելիս: