l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Աղիքային ցուպիկ, ՄԱՖԱՄ և քիչ կաթնայուղ «Գրանդ Քենդիի» պաղպաղակներում. լաբորատոր փորձաքննության արդյունքները
36 ժամ ջուր չի լինի Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
04.06.2025
Կեղծված պաղպաղակներ՝ աղիքային ցուպիկով և ՄԱՖԱՄ բարձր քանակով. «Փինք Բերրիի» և «Իգիթի» փորձաքննության արդյունքները
06.06.2025
Ցույց տալ բոլորը

Աղիքային ցուպիկ, ՄԱՖԱՄ և քիչ կաթնայուղ «Գրանդ Քենդիի» պաղպաղակներում. լաբորատոր փորձաքննության արդյունքները

05.06.2025
Բաժիններ
  • Լրահոս
  • Հասարակություն
  • Պարենային ապրանքներ
  • Փորձաքննություններ
Թեգեր
  • Կասեցումներ
  • պաղպաղակ
  • Փորձաքննություն

Վերջերս տեղեկացրել էինք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում:

Հիշեցնենք, որ վերջերս լաբորատոր փորձաքննության են հանձնվել  12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան):

Այսօր հայտնի են դարձել ևս 2՝ «Մարտին Սթար» և «Գրանդ Քենդի», ՍՊԸ-ներին պատկանող  արտադրամասերից վերցված նմուշների հետազոտության արդյունքները:

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրության «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Սենդվիչ» շոկոլադե պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Պլոմբիր  վանիլային», «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, «Պլոմբիր  շոկոլադե» կաթնայուղով պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին նմուշը՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով:

Կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան շոկոլադե», «Ընտանեկան վանիլային», «Էսկիմո շոկոլադե ջնարակապատ», «Էսկիմո վանիլային ջնարակապատ» պաղպաղակները օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ առաջին 2 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։

«Մարտին Սթար» ՍՊԸ-ի արտադրության «Վաֆլե կոն շոկոլադե», «Վանիլային», «Շոկոլադե», «Սենդվիչ ելակի համով», «Էսկիմո վանիլային շոկոլադապատ», «Բրիկետ շոկոլադային» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Օտ Մարտինա»)։ 

Եվս 3 ընկերությունների պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ  արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50% ոչ ավելի քանակությամբ: 

«Գրանդ Քենդիի» կողմից արտադրված 4 պաղպաղակներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 19-29 %, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝

  • որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
  •  որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
  • որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
  • որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին:

Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպության մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:

Share
29

Տես նաև

26.02.2026

Ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվի


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվի
    26.02.2026
  • 0
    Ոչնչացվել է 1728 շիշ ժամկետանց Heineken գարեջուր
    25.02.2026
  • 0
    Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները 10 000 դրամով կբարձրանան
    25.02.2026
  • 0
    Մայիսից սեպտեմբեր ջրամատակարարումը կդառնա 17-ժամյա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
    25.02.2026
  • 0
    Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ
    23.02.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co