«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 21:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան, Կամոյի, Կոմիտասի, Սախարովի, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է.Պողոսյան, Վ. Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։