«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 23-ը ժամը 09:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների և Մասիս քաղաքի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: