

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պոմպակայանում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև մայիսի 21-ը ժամը՝ 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: