Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Արագ արձագանքման բաժնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզել են, որ «ԷՄՕՄ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Երևան) շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: