l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն Հանրային առողջություն
  • Երևանում 20 նմուշ ջուր լաբորատոր փորձաքննության է ներկայացվել. ՀՎԿԱԿ ներկայացուցիչը՝ քաղաքապետին
«Կարծում եմ՝ փաթեթն էր վնասված». «Parmalat»-ի ներկայացուցիչը բորբոսի պատճառով ստուգումներ է իրականացրել
13.11.2023
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում նոյեմբերի 16-17-ին
15.11.2023
Ցույց տալ բոլորը

Երևանում 20 նմուշ ջուր լաբորատոր փորձաքննության է ներկայացվել. ՀՎԿԱԿ ներկայացուցիչը՝ քաղաքապետին

14.11.2023
Բաժիններ
  • Հանրային առողջություն
Թեգեր
  • Երևան
  • Խմելու ջուր
  • Հասարակություն
  • Փորձաքննություն

Երեկ՝ նոյեմբերի 13-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ելույթ է ունեցել նաև Առողջապահության նախարարության՝ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ներկայացուցիչ Մարինե Քոթանյանը։

Նա քաղաքապետ Տիգրան Ավինյանի զեկուցել է, որ նոյեմբերի 3-9 ընկած ժամանակահատվածում փորձաքննել են Երևան քաղաքի տարբեր հատվածներից վերցրած ջուրը.

«Իրականացվել է 20 նմուշ ջրի լաբորատոր հետազոտություններ և արդյուքնում շեղումներ չեն արձանագրվել,-ասել է նա։- Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի բնակիչների շրջանում արձանագրվել է աղիքային վարակի 78, օդակաթիլային վարակի 189, մանկական վնասվածքների 131, մակաբուծային հիվանդությունների 17 և քիմիական թունավորումերի 17 դեպք»,-ասել է Մարինե Քոթանյանը։

Հիշեցնենք, որ վերջերս «Անվտանգ սնունդը» նույնպես լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել Երևանի բոլոր՝ 12 վարչական շրջանների ծորակի ջրերը։ Մասնավորապես, ջրերում ստուգվել էին 26 տարբեր ցուցանիշներ՝ ինչպես անվտանգության՝ մանէաբանական ցուցանիշները ( E. coli, ԱՑԽՄ, Էնտերոկոկկեր), այնպես էլ՝ ֆիզիկաքիմիական՝ համը, հոտը, պղտորությունը, գունայնությունը, կոշտությունը, հանքայնացումը, ծանր մետաղների (ալյումինիում, բերիլիում, կադմիում, մանգան, պղինձ, մոլիբդեն, արսեն (մկնդեղ), նիկել, սնդիկ, կապար, սելեն, կոբալտ, քրոմ, բարիում), կալցիումի առկայությունը, պերմանգանատային օքսիդացումը և այլն։

 

Փորձաքննությամբ պարզվել էր, որ որոշ վարչական շրջաններում ջուրն ուներ խնդիրներ կոշտության, հանքայնացման և կալցիումի քանակի մասով։ Մանրէաբանական շեղումներ ոչ մի վարչական շրջանում չէին հայտնաբերվել։

Փորձաքննության արդյունքները ներկայացրել էինք նաև սննդագետին, ով, հաշվի առնելով Երևանում ջրի օրական սպառումը, հաշվարկներ է կատարել՝ գնահատելով ջրի օգտագործման, քաղկեղածին և ոչ քաղկեղածին տարրերի ռիսկերը։

 

 

Share
10

Տես նաև

03.07.2025

«Հմայիչ տեսք». չգրանցված թուրքական նիհարեցնող միջոցները հայկական դեղատներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

  • Facebook
  • Instagram
  • Telegram
  • WhatsApp
  • YouTube

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ

Վերջին լուրեր

  • 0
    «Բեկոնի» 2 արտադրատեսակում խախտումներ են հայտնաբերվել
    11.07.2025
  • 0
    Սալմոնելա և աղիքային ցուպիկ «Biella»-ի կոտլետում. խմբաքանակը հետ է կանչվել
    11.07.2025
  • 0
    Թուրքական նիհարեցնող միջոցը փորձաքննվել է միայն 2 ցուցանիշով՝ որպես սովորական թեյ
    09.07.2025
  • 0
    «Ժամկետի բացակայությունն անթույլատրելի է». «Դիլի»-ն արձագանքել է ահազանգին՝ խոստանալով լինել «էլ ավելի հետևողական»
    09.07.2025
  • 0
    ԵԱՏՄ-ն պարզեցնում է բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի ներմուծման ընթացակարգը
    09.07.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

    ԹԵԳԵՐ

    ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Հետաքննություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք հավի միս ձու մանկական սնունդ մաֆամ մսամթերք նախագիծ չանախ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա
    Հետևեք կայքին և եղեք առողջ
    • Մեր մասին
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Լրագրողական էթիկա
    • Կապ մեզ հետ
    • FAQ
    © 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
    Website Development: KhachatryanR.Co