

ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Հոկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-15-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևան քաղաքի հոկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ