l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Սննդային թունավորումներն ամռանը. որոնք են, ինչ նախանշաններ ունեն, ինչպես խուսափել
Lee անունով կոնֆետներ արտադրողի մոտ հայտնաբերվել են հիգիենիկ նորմերի խախտումներ
24.06.2024
Խախտումներ՝ «Դուստր Մարիաննա»-ի կաթի ընդունման 4 կետերում
27.06.2024
Ցույց տալ բոլորը

Սննդային թունավորումներն ամռանը. որոնք են, ինչ նախանշաններ ունեն, ինչպես խուսափել

27.06.2024
Բաժիններ
  • Առողջապահություն
  • Լրահոս
  • Հասարակություն
Թեգեր
  • թունավորում
  • սննդային թունավորում

● Աննա Սարգսյան

Ամառը ոչ միայն տաքը վայելելու, այլև սննդի նկատմամբ ավելի ուշադիր լինելու եղանակ է. ջերմաստիճանը բարձրանալուն զուգահեռ՝ մանրէները արագ են բազմանում, ինչն էլ իր հերթին մեծացնում է սննդային թունավորումների վտանգը։ Հետևաբար, շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պատրաստել և պահել սնունդը, որպեսզի շարունակեք վայելել ամառը՝ առանց առողջությունը վնասելու։

 

 

Ամռանն առավել տարածված սննդային թունավորումների պատճառներից են՝

  • Սալմոնելան
  • Էշերիխիա Կոլին (E. Coli)՝ աղիքային ցուպիկը
  • Կամպիլոբակտերը
  • Լիստերիան

Սալմոնելլան սննդային թունավորման հաճախ հանդիպող մանրէներից է։ Սալմոնելայով թունավորման ախտանիշներից են՝ սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, որովայնի ցավն ու ջերմությունը: Սալմոնելան բազմանում է տաք պայմաններում, հատկապես՝ ամռանը: Այն հաճախ կարելի է հանդիպել ձվի, վատ եփած մսի (հատկապես՝ թռչնի), չպաստերիզացված կաթի և կաթնամթերքի այլ տեսակների մեջ:

Escherichia coli-ն (E. Coli) աղիքային մանրէ է, որը կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ՝ սկսած թեթև փորլուծությունից, վերջացրած՝ լուրջ բարդություններով, ինչպիսիք են՝ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշը (HUS): E. coli-ն կարող է հանդիպել վերամշակված մսում, հատկապես՝ հորթի և տավարի մսում, ինչպես նաև՝ խաչաձև աղտոտված մթերքներում, ինչպիսիք են՝ աղցանները, մրգերը և բանջարեղենը:

Հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ (ՀՈՒՀ), արյան հիվանդությունների խումբ, որը բնութագրվում է հետևյալ եռյակով՝ հեմոլիտիկ անեմիա, սուր երիկամային անբավարարություն և թրոմբոցիտների դեֆիցիտ (թրոմբոցիտոպենիա)։
Սկզբնական ախտանիշներն են՝ արյունային փորլուծությունը (դիարեա), տենդը, փսխումը և ընդհանուր թուլությունը։

Կամպիլոբակտերը (Campylobacter) ևս հաճախ աղեստամոքսային տրակտի վարակների պատճառ է դառնում: Ախտանիշներն են՝ փորլուծությունը, որովայնի ցավն ու ջերմությունը: Կամպիլոբակտերը հաճախ հանդիպում է ոչ պատշաճ պահվող մսի (հատկապես՝ թռչնամսի), վերամշակված մսի և խաչաձև աղտոտված մթերքների մեջ, ինչպիսիք են՝ աղցանները և հում բանջարեղենը:

 

Լիստերիան ևս կարող է լուրջ աղեստամոքսային հիվանդություններ առաջացնել, հատկապես վտանգավոր է հղիների, նորածինների, տարեցների և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար: Լիստերիայով վարակման ախտանիշներից են՝ ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, սրտխառնոցն ու փորլուծությունը: Եթե ​​վարակը լուրջ է, կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ սեպսիսը և մենինգիտը:

Լիստերիան հաճախ հանդիպում է կաթնամթերքի (օրինակ՝ որոշ պանիրների և չպաստերիզացված կաթի), ոչ պատշաճ պահվող բանջարեղենի և մսի, հատկապես՝ պատրաստի կամ վատ եփած մսի մեջ:

Այս մանրէներից և դրանցով պայմանավորված հիվանդություններից խուսափելու համար կարևոր են առաջին հայացքից պարզ թվացող, բայց երբեմն անուշադրության մատնվող մի քանի կետեր. օրինակ,  ճիշտ ջերմային պայմաններում պահել և պատրաստել սնունդը, հետևել ձեռքերի և մակերեսների մաքրությանը, ժամկետներին և այլն։

Հիմա, մի քիչ ավելի մանրամասն։

 

Ինչպես ճիշտ պատրաստել և պահպանել սնունդը

Սննդի անվտանգության ապահովումն էապես կախված է ճիշտ պատրաստման և պահպանման եղանալներից։ Հետևելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչությունը (FDA) և Սննդի անվտանգության եվրոպական գործակալություն (EFSA), խորհուրդներին՝ կարող ենք նվազեցնել սննդային թունավորման ռիսկերը և ապահովել առողջ ու անվտանգ սննդակարգ։

Հիմնական սկզբունքներ

  1. Սննդի պահպանումը. Պահպանեք սննդամթերքը սառնարանում՝ 4°C կամ ավելի ցածր ջերմաստիճանում։ Սա վերաբերում է հատկապես մսամթերքին, կաթնամթերքին, ձկնամթերքին: Հաճախակի օգտագործվող բանջարեղենը և մրգերը, որոնք հեշտությամբ կարող են փչանալ, նույնպես պետք է պահվեն սառնարանում:
  2. Պատրաստում. Տարբեր տեսակի սնունդ ունի տարբեր անվտանգ ջերմաստիճաններ, որոնք պետք է պահպանել՝ սննդային թունավորման ռիսկը նվազեցնելու համար: Օգտագործեք սննդի ջերմաչափ՝ հետևելու, որ մթերքները պատրաստվեն համապատասխան ջերմաստիճանում։
    Օրինակ՝
    • Հավի միս. Ներքին ջերմաստիճանը պետք է լինի 74°C:
    • Խոզի միս. Անվտանգ է, երբ ներքին ջերմաստիճանը հասնում է 63°C:
    • Աղացած միս (բուրգերներ, կոլոլակներ): Պետք է պատրաստել մինչև 71°C:
    • Ձուկ. Ներքին ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 63°C:
  3. Սննդային մնացորդների օգտագործում. Նորից տաքացնելուց առաջ, համոզվեք, որ դրանք տաքացնում եք առնվազն 74°C՝ խուսափելու հնարավոր վտանգավոր մանրէների առկայությունից։
  4. Սանիտարական պայմաններ.  Սննդամթերքի պատրաստման ընթացքում կարևոր է պահպանել մաքրությունը՝ լվանալ ձեռքերը, օգտագործելով մաքուր սպասք և խուսափել փոխադարձ աղտոտումից։ Պատրաստելիս միսը մյուս մթերքներից առանձին պահեք։
  5. Ժամկետների պահպանում. Ստուգե’ք մթերքների վերջնաժամկետները և խուսափե’ք օգտագործել դրանց ժամկետը լրացած մթերքները (նման ճակատագրի հատկապես արժանանում է ժամկետանց կաթնամթերքը)։
  6. Սառեցնող տոպրակներ օգտագործեք. Բացօթյա ժամանցի դեպքում օգտագործեք սառեցնող տոպրակներ կամ սառնարանային պայուսակներ։

Հետևելով այս պարզ խորհուրդներին՝ կարող եք նվազեցնել սննդային թունավորման սեզոնային ռիսկերն ու վայելել ամառը:

 

 

Նյութը պատրաստվել է ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), FDA-ի (ԱՄՆ Սննդի և դեղերի վարչություն) և EFSA-ի (Սննդի անվտանգության եվրոպական գործակալություն) պաշտոնական խորհուրդների և գիտական հետազոտությունների հիման վրա։

Share
63

Տես նաև

11.07.2025

«Բեկոնի» 2 արտադրատեսակում խախտումներ են հայտնաբերվել


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    «Բեկոնի» 2 արտադրատեսակում խախտումներ են հայտնաբերվել
    11.07.2025
  • 0
    Սալմոնելա և աղիքային ցուպիկ «Biella»-ի կոտլետում. խմբաքանակը հետ է կանչվել
    11.07.2025
  • 0
    Թուրքական նիհարեցնող միջոցը փորձաքննվել է միայն 2 ցուցանիշով՝ որպես սովորական թեյ
    09.07.2025
  • 0
    «Ժամկետի բացակայությունն անթույլատրելի է». «Դիլի»-ն արձագանքել է ահազանգին՝ խոստանալով լինել «էլ ավելի հետևողական»
    09.07.2025
  • 0
    ԵԱՏՄ-ն պարզեցնում է բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի ներմուծման ընթացակարգը
    09.07.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

    Թեգեր

    ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Հետաքննություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք հավի միս ձու մանկական սնունդ մաֆամ մսամթերք նախագիծ չանախ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա
    Բաժանորդագրվե՛ք

    Subscribe
    Հետևեք կայքին և եղեք առողջ
    • Մեր մասին
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Լրագրողական էթիկա
    • Կապ մեզ հետ
    • FAQ
    © 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
    Website Development: KhachatryanR.Co