

Լոռու մարզում մանկաբարձական նոր ծառայություններ ներդնելու համար մարզի բժշկական կազմակերպություններում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Օժանդակ սերմնավորման կաբինետ, հղիների համար պրենատալ սքրինինգ. այս ծառայություններն առաջիկայում տեղում հասանելի կդառնան Լոռու մարզի բնակիչների համար:
Օժանդակ սերմնավորման կաբինետ — սա այն բաժինն է, որտեղ իրականացվում են անպտղության բուժման ժամանակ կիրառվող մեթոդները՝ ներառյալ արհեստական բեղմնավորումը (IUI) և արտամարմնային բեղմնավորումը (IVF):
Հղիների պրենատալ սքրինինգ — հետազոտությունների շարք է, որոնք կատարվում են հղիության ընթացքում՝ վաղ փուլում պարզելու պտղի հնարավոր գենետիկական կամ քրոմոսոմային խնդիրները (օր.՝ Դաունի համախտանիշ):
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, հանդիպելով Լոռու մարզի մանկաբարձական ու մանկաբուժական ծառայությունների պատասխանատուների հետ, կարևորել է նոր ծառայությունների ներդրման գործում մարզային բուժկենտրոնների նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը:
Մարզում գործում է մանկական վիրաբուժական ծառայությունը, տարվում են աշխատանքեր` մանկական նեղ մասնագիտական ծառայութունների ստեղծման, ինչպես նաև` Վանաձորի բժշկական կենտրոնում մանկական վերակենդանացման բաժանմունքի գործարկման համար:
Սպիտակի բժշկական կենտրոնում գործում է մանկական վերականգնողական ծառայությունը:
Նշվում է, որ Լոռու մարզում «գոհացուցիչ է» կեսարյան հատումների ցուցանիշը. այն նվազեցնելու համար Արմեն Գասպարյանը հանձնարարականներ է տվել: